Արմավիրի մարզում երեկ՝ մայիսի 4-ին հնչած կրակոցների դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Նշենք, որ մայիսի 4-ին, ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ

կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։ Կայքի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր։

New details have become known about the shooting that took place on May 4 in Armavir region.

It should be noted that on May 4, between 22:00 and 22:10, the Vagharshapat Police Department received a call that shots had been fired on Vazgen 1st Street in the city of Etchmiadzin.

According to Shamshyan.com, the police found out that the body of a young boy was taken to Vagharshapat Medical Center with gunshot wounds.

Police and investigators found more than 30 rounds of ammunition in the area, and about 200 meters from the scene of the shooting, a crashed Hyundai Elantra was found, on which traces of gunfire were found, and as a result of the shooting, a citizen belonging to his house was damaged. parked Ford Transit car.

The police and the investigation department are trying to find out the identity of the victim. Several citizens gathered at the scene, who refused to speak in front of the camera, said that the victim was one of the bodyguards of the criminal authority “Don Pipo” (Arthur Asatryan). According to the website, he was 29-year-old Razmik Soghoyan, a resident of Araks village, Armavir region.