Մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ՝ 1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան): Այս մասին հայտնում են ՀՀ

առողջապահության նախարարությունից: Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-39 °C ջերմություն: Լաբորատոր հետազոտության նպատակով ստացիոնարում վերցված կղանքի մանրէաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է E.Coli,

վերջնական ախտորոշում է դրվել՝ «Էշերիխիոզ»: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են Երևանի «N» մանկապարտեզ, նույն մանկապարտեզ հաճախող ևս 3 երեխա’ աղիքային վարակին բնորոշ գանգատներով, գտնվում են տանը: Մանկապարտեզում նույն ախտանշաններով հայտնաբերված ևս մեկ երեխա մեկուսացվել է:

Մանկապարտեզի շրջակա միջավայրի մակերեսներից վերցվել է ախտահանման որակի 67 նմուշ, ջրի մանրէաբանական հետազոտության նպատակով՝ 2 նմուշ, ինչպես նաև սննդամթերքի’ 7 նմուշ ոսպով ապուր, վարսակի շիլա, մսով ապուր, հավի մսով փլավ, մակարոնով փլավ, կարտոֆիլի խյուս, կաթնով):

Բոլոր աշխատակիցները (10) նմուշառվել են լաբորատոր հետազոտության նպատակով, ինչպես ստաֆիլակոկակրության, այնպես էլ մանրէակրության վերաբերյալ: Մանրէաբանական լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառվել են նաև մանկապարտեզի սաները (53):

On May 3, the National Center for Disease Control and Prevention of the “Arabkir” Medical Complex – Institute of Children and Adolescents informed the National Center for Disease Control and Prevention of the “Intestinal Infection – Acute Gastroenteritis” about the hospitalization of 3 children: 1 – 6 years old, 2: 5 years ol

d). This was reported by the RA Ministry of Health. The children’s complaints started on May 1, with bloody diarrhea, 38-39 ° C fever. As a result of bacteriological examination of feces taken in the hospital for laboratory examination, E.Coli was found, the final diagnosis was made – “Escherichia coli”. As a result of the

epidemiological examination, it was found out that the children are attending the “N” kindergarten in Yerevan. One child with the same symptoms found in the kindergarten was isolated. 67 samples of disinfection quality were taken from the environment of the kindergarten, 2 samples for microbiological examination of water, as well as 7 samples of food: lentil soup, oatmeal, meat soup, chicken pilaf, pasta pilaf, potato puree, mi

lk). All staff (10) were sampled for laboratory testing for both staphylococcus and bacteriophage. Kindergarten students were also sampled for bacteriological laboratory examination (53).