Այսօր՝ մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ

սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամասնատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիստասարդ տղայի դի: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի

գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 20-ից ավել կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև

կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Փաստի առթիվ Դ. Բարոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Գաբրիելյանի և Վահե Սամսոնյանի գլխավորությամբ: Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Վաղարշապատի

դատախազ Կարեն Խաչատրյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են Դ. Բարոյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը: Ժամանել ե նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանն ու երկրորդ վարչության պետ Վահե Մուշեղյանը:

Today, on May 4, shots were heard in Armavir region. This was reported by Shamshyan.com. Between 22:00 and 22:10, the Vagharshapat police department received a call that shots had been fired on Vazgen 1st Street in the city of Etchmiadzin. Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that Karen Hakobyan, head of the Armavir regional police department, Rafael Poghosyan, head of the Vagharshapat police department, and Arthur Fishyan, deputy head of the department, arrived at the scene. The officers o

f the 1st platoon of the 1st battalion of the 2nd officer battalion of the traffic police headed by the platoon commander Grigor Poghosyan and platoon commander Marlen Sargsyan arrived. The police found out that the body of a young boy was taken to Vagharshapat Medical Center from the mentioned place with gunshot wounds. At the moment, a large number of investigators of the Armavir Regional Investi

gation Department of the Investigation Committee of Armenia, headed by the head of the department Samvel Tonoyan and the head of the Vagharshapat investigation department of the same department Davit Baroyan, are inspecting the scene. Police and investigators found more than 20 cartridges fired from a rifle at the scene, and a crashed Hyundai Elantra was found about 200 me