Քաղաքական դաշտում իսկական բարդակ է։ Արտահերթ ընտրությունների հնարավոր ելքի մասին խոսում են ամեն օր, ամեն ժամ ու ամեն տեղ։ Նորաբաց ու անհասկանալի նպատակներ ունեցող կուսակցությունները իրենց թիմակիցներին վստահեցնում են իրենց թիմի հաղթանակի մեծ հավանականության մասին։ Խոստանում եմ, որ հեսա-հեսա գալիս են իշխանության։

Բայց պետք է հիասթափեցնեմ բոլոր նորաթուխ և հնամենի գործիչներին, զուր հույսեր մի կապեք։ Քարոզարշավն ու ընտրությունները ցույց կտան ամբողջ պատկերը, թե քաղաքական ո՞ր ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Այս տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եղել է այն միակը, որ մեր ժողովրդի հետ մշտապես շփման մեջ է եղել և լիովին գիտակցում է նրա խնդիրները, կարիքներն ու ցանկությունները։ Հենց դա է պատճառը, որ ժողովուրդը չի ուզում կորցնել իր իսկ կողմից ընտրված վարչապետին։

Քանզի՝ նրա նպատակն է Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանն ու բարեկեցության ապահովմանը ուղղված ծրագրերի իրականացումը։ Հայաստանում դեռևս ուժեղ ընդդիմություն չկա, ինչը ոչ պակաս ողբալի է, քան երկրում ստեղծված բարոյահոգեբանական հետպատերազմյան մթնոլորտը: Առանց ուժեղ ընդդիմության հնարավոր չէ հաջողություն արձանագրել ու ստիպել իշխանություններին ճիշտ աշխատել։

Իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն բազմիցս նշել է․ «Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»:
Իսկ ժողովուրդը վստահաբար պահանջում է, որ Նիկոլ Փաշինայնը պետք է շարունակի պաշտոնավարել։

It is a real complication in the political field. Every day, every hour and everywhere they talk about the possible outcome of the extraordinary elections. Parties with newly opened and incomprehensible goals assure their teammates about the high probability of their team’s victory. I promise that they will come to power right now.
But I have to disappoint all the new and old figures, do not pin hopes in vain. The campaign and the elections will show the whole picture of which political force enjoys the trust of the citizens. During these years we have been convinced that Nikol Pashinyan’s government was the only one that was in constant contact with our people, fully aware of its problems, needs and desires. That is the reason why the people do not want to lose the prime minister elected by them.

Because its goal is to implement programs aimed at strengthening Armenia’s security, the country’s development and ensuring its prosperity. There is no strong opposition in Armenia yet, which is no less deplorable than the moral and psychological atmosphere created in the country. It is impossible to register success without a strong opposition and force the authorities to work properly.
And Nikol Pashinyan has already mentioned ․ “If the people decide that I should resign as prime minister, I will fulfill that decision. If the people decide that I should continue as prime minister, I will implement that decision.”
And the people confidently demand that Nikol Pashinyan must continue to hold office.