Մայիս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը. Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում են հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման՝ հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6°C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում’ +8.2°C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է` երրորդ տասնօրյակում հասնելով +10.9°C:

Չնայած ջերմաստիճանային ֆոնն ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C:
Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C:
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +9…+12°C:
Լոռու մարզում՝ +10…+12°C, Տավուշի մարզում՝ +13…+16°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C, լեռնային շրջաններում+10…+12°C: Սյունիքի հովտային շրջաններում +17…+20°C, նախալեռնային շրջաններում +11…+12°C:

Climatic characteristics of May և weather forecast. May is characterized by significant activation of atmospheric processes, frequent relocation of air masses. The alternation of hot and cold air masses, as well as the uneven warming of the earth’s surface, the melting of snow in high mountainous regions leads to the formation of strong convective currents, often precipitation of heavy nature, accompanied by thunderstorms.

The average monthly temperature in the republic is + 9.6 ° C. The average daily temperature is relatively low, + 8.2 ° C in the first ten days, then gradually rises to + 10.9 ° C in the third ten days.

Although the temperature is high during the month, the risk of frosts persists throughout the month in the mountains, sometimes with considerable intensity, which can have a devastating effect on crops.

The average monthly air temperature in Yerevan is + 18… + 19 ° C.
In Ararat, Armavir marzes, Aragatsotn և Kotayk foothills, the average monthly air temperature is forecasted at + 18… + 19 ° C.
In Shirak և Gegharkunik marzes, in Aragatsotn և Kotayk mountainous regions: + 9… + 12 ° C.
In Lori region: + 10… + 12 ° C, in Tavush region: + 13… + 16 ° C.

The average annual air temperature in Vayots Dzor foothills is + 18… + 19 ° C, in the mountains – + 10… + 12 ° C.
In the valleys of Syunik + 17…