Բանակները խաղաղության, այլ ոչ թե պատերազմի համար են։ Եթե բանակը պատերազմի մեջ է մտնում, նշանակում է իշխանությունը ձախողվել է պետականաշինության ու դիվանագիտության ոլորտում։ Բանակը մեր պետության լեգիտիմության աղբյուրն էր։ Իսկ Նիկոլ Փաշինյանն իր թիմով ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունը կասկածի տակ դրվի ու Հայոց բանակը զրկվի մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ երաշխավորը լինելու կարգավիճակից։ Հենց դրա համար անհրաժեշտ է ստեղծել մեր պետականությունը նորովի, նոր ու կարող Առաջնորդների միջոցով։ Իսկ Սյունյաց լեռների հզոր Առաջնորդ Խաչիկ Ասրյանն ունի Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային ծրագիրը, որի դրույթներից 3-րդը վերաբերվում է անմիջապես Հայոց Ազգային Բանակին։ Քանզի, Խաչիկ Ասրյանի համար «Ողջ հայությո՛ւնն է Ազգ-Բանակը»։

Ուստի՝ Խաչիկ Ասրյանը պատրաստակամ է, Աստծո յուրաքանչյուր օրը՝ 24-ժամյա ռեժիմով (երեք հերթափոխով), հզորացնել Հայաստանի, Արցախի և Հայ Ազգի անվտանգության գլխավոր երաշխավոր Հայոց Ազգային Բանակին, այդ թվում.
ա) հինգ տարվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի ցամաքային և օդային ամբողջ տեխնիկան փոխարինել ժամանակակից, արդիական տեխնիկայով, իսկ ամբողջ հին տեխնիկան օգտագործել որպես ուսումնական միջոց:
բ) Արդիականացնել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ու Նախիջևանի հետ սահմանագծի ողջ երկայնքով առկա ինժեներական պաշտպանական կառույցները, ստեղծել և կատարելագործել հուսալի պաշտպանական 2-րդ և 3-րդ բնագծեր:

գ) Մեկ տարվա ընթացքում և դրանից հետո՝ սահմանային առաջնագծում մարտական հերթապահություն միշտ պետք է իրականացնեն բացառապես պայմանագրային զինծառայողները: Մեկ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր պայմանագրային զինծառայողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 300.000 դրամ, երկրորդ տարում՝ նվազագույնը 400.000 դրամ, երրորդ տարում՝ նվազագույնը 500.000 դրամ, և այս չափը կպահպանվի առաջիկա հինգ տարվա ընթացքում:
դ) Երկրորդ տարվանից սկսած՝ պարտադիր ժամկետային զինծառայողներն էլ չեն ծառայի մարտական հերթապահությունում, այլ զորամասերում կզբաղվեն մարտական պատրաստությամբ:

ե) Հաշվի առնելով Հայկական Բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի կողմից Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի դեմ անընդհատ վերսկսվող պատերազմական գործողությունների սպառնալիքը՝ Հայաստանի Ազգային Ժողովը պետք է պարտադիր օրենք ընդունի առ այն, որ Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող արական սեռի ներկայացուցիչները պետք է պարտադիր ժամկետային ծառայություն անցած լինեն բանակում՝ բացառությամբ կոնկրետ գիտությամբ զբաղվելու, մշակութային և սպորտային համաշխարհային արդյունքներ ցուցաբերելու համար բանակից ազատվածների:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ վստահաբար կարող եմ ասել, որ հենց Խաչիկ Ասրյանի շնորհիվ մենք բանակի օրը պատվով կվերականգնենք ու տոն կդարձնենք` միայն նոր որակի իշխանություն և պետություն կերտելուց հետո։

Այո, մենք պարտադրված ենք նորից վերագտնել ինքներս մեզ և վճռականորեն գնալ առաջ: Սա է փրկության միակ ճանապարհը և մենք ստիպված ենք նորից հաղթահարել այն ու հասնել մեր վերջնական հաղթանակին: Իսկ դա, անկասկած, հնարավոր է, եթե Առաջնորդը թույլ չէ։ Իսկ Խաչիկ Ասրյանը պատգամում է․ «Առաջնորդի թուլությունն անթույլատրելի է, կործանարար»։

rmies are for peace, not war. If the army goes to war, it means that the government has failed in the field of state building and diplomacy. The army was the source of legitimacy of our state. And Nikol Pashinyan and his team did everything to question the legitimacy of the Republic of Armenia and deprive the Armenian Army of the status of being the number one guarantor of our country’s security. That is why it is necessary to create our statehood in a new, new and capable Leaders. And the powerful Leader of the Syunik Mountains Khachik Asryan has the National Program for Building a Military-Social Armenia, the third of the provisions of which refer directly to the Armenian National Army. Because, for Khachik Asryan, “All Armenians are the Nation-Army”.
Therefore, Khachik Asryan is ready, every day of God, on a 24-hour basis (in three shifts), to strengthen the Armenian National Army, the main guarantor of the security of Armenia, Artsakh and the Armenian Nation, including:

a) within five years, to replace all the land and air equipment of the Armed Forces of the Republic of Armenia with modern, up-to-date equipment, and to use all the old equipment as a means of training.
b) To modernize the existing engineering defense structures along the entire border with Armenia, Artsakh, Azerbaijan and Nakhichevan, to create and improve reliable 2nd and 3rd defensive lines.
c) Within one year after that, only contract servicemen must be on combat duty on the frontline. To increase the salary of each contract serviceman to a minimum of 300,000 drams in one year, to a minimum of 400,000 drams in the second year, and to a minimum of 500,000 drams in the third year, this amount will be maintained for the next five years.
d) From the second year, conscripts will no longer serve in combat duty, but will be engaged in combat training in military units.

e) Given the geographical location of the Armenian Plateau, the threat of ongoing hostilities by Azerbaijan, Nakhichevan, Turkey, Armenia, Artsakh, and the Armenian people, the Armenian National Assembly must pass a law stating that high-ranking male representatives in Armenia must have served in the army, except for those who have been discharged from the army to engage in specific science, to achieve world cultural and sports results.
Taking into account the above, I can say with confidence that thanks to Khachik Asryan we will restore the Army Day with honor and make it a holiday only after creating a new quality government.
Yes, we are forced to rediscover ourselves գնալ to move forward resolutely. This is the only way to salvation – we have to overcome it again and achieve our final victory. And this, of course, is possible if the Leader is not weak. And Khachik Asryan is telling ․ “The weakness of the leader is inadmissible, destructive.”