Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության աշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյ» տանող ճանապարհահատվածում, բախվել են BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի և BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական

վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Video Player Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մինչ նշված BMW-ների բախումը, BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի ավտոմեքենայի և Toyota Corolla մակնիշի 36 VP 507 համարանիշի ավտոմեքենայի միջև բախում է տեղի ունեցել, և վարորդները կանգնել են և զանգահարել ԱՊՊԱ, այդ ժամանակ BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց տեղափոխվողներից երկուսին։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին

սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սուրեն Ջավաղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի

որոշմամբ նյութեր են նախապատրաստվում, և նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, քանի որ վարորդներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է։ Տեղում են նաև ՀՀ ՊՆ ՌՈ զինավտոտեսչության աշխատակիցները, ԶԱՏ պետ փոխգնդապետ Գրիգոր Թադևոսյանի

գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարական խումբը։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածներից մեկի ոտքը կտրվել է։

Today, on May 3, a car accident took place in Yerevan. At around 09:10 on Davit Bek Street, on the road leading from the tower of the Public Television to the popular “Sari Tagh Kaltsoy”, a BMW 30 PN 400 and a BMW 34 LC 192 collided. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, 4 people were ta

ken to Erebuni Medical Center with bodily injuries. Video Player At the scene, people gathered at the scene said that before the collision of the mentioned BMWs, there was a collision between a BMW 30 PN 400 and a Toyota Corolla 36 VP 507, the drivers stopped and called CMTPL, then a BMW. According to preliminary information, the car with license plate number 34 LC 192 ran over two of those taken to the hospital. The officers of the 4th platoon of the 1st officer battalion of the traffic police headed by the platoon comman

der Suren Javaghyan arrived at the scene. Deputy Chief of the Yerevan Traffic Police Andranik Isakhanyan also arrived at the scene. Garik Hakobyan, the duty officer in charge of the Operative Management Center of the Yerevan Traffic Police, passed the information about the accident to the Traffic Police Traffic Accident Investigation and Administration Department, from where the duty group headed by the he

ad of the department Grigor Avetisyan and senior investigator Ararat Tosyan arrived. Regarding the fact A. According to Tosyan, materials are being prepared, ով on his instruction, the cars are taken to a special area guarded by the Yerevan Traffic Police. The police find out the identities of the drivers and the injured. The officers of the Criminal Investigation Department of the Military Police o