Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը

https://www.youtube.com/watch?v=IGHbjpicssE

շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

«Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար: Եվ, ընդհանրապես,

ակնհայտ է, որ բանակի և Զինված ուժերի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Եվ այլ հարց է, թե այդ բարեփոխումներն ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընթանան, ի՞նչ ժամանակացույցով պետք է ընթանան, ի՞նչ հարցերի պետք է անդրադառնան: Շատ կարևոր է, որ մեր բանակում և Զինված ուժերում եղած առողջ ու մրցունակ ավանդույթները, տրամաբանությունը

չվնասելով՝ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, նոր մարտավարություն, նոր ռազմավարություն, որը հաջողությունների կբերի մեր բանակին, մեր Զինված ուժերին: Որովհետև մեր երկրի անվտանգության երաշխավորը հենց Զինված ուժերն են, հենց բանակն է»,- ասել է վարչապետը:

Prime Minister Nikol Pashinyan visited the Ministry of Defense and introduced the newly appointed Minister Vagharshak Harutyunyan to the highest officers of the Armed Forces. Nikol Pashinyan thanked former Minister Davit Tonoyan for his work and wished Vagharshak Harutyunyan success in his future activities.

“We need to seriously analyze what happened, understand where we went wrong, why we went wrong, what we need to do to reverse those mistakes. And, in general, it is obvious that we are facing the need for reforms in the army and the Armed Forces. And another question is, by what logic should these reforms proceed, according to what schedule should they proceed, what issues should they address? It is very possib

le that in our army առողջ the healthy and competitive traditions of the Armed Forces, without damaging the logic, we will be able to build a new logic, a new tactic, a new strategy that will bring success to our army, our Armed Forces. “Because the guarantor of our country’s security is the Armed Forces, the army itself,” said the Prime Minister.