Լիլիթ Վաչագանի Հովհաննիսյան (դեկտեմբերի 7, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայտնի է դարձել 2006 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է 4-րդ

հորիզոնականը։ Իր դեբյուտային «Նրան» կոչվող ստուդիական ալբոմը նա թողարկել է 2011 թվականին։ Թողարկել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցից մի քանիսը «Յութուբ» վիդեոհոսթինգում հավաքել են միլիոնավոր դիտումներ[1]:Նանուլի հետ նկարահված իր տեսահոլովակի դիտումները հատել են հարյուր միլիոնի շեմը։

Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում։ Մինչև 2002 թվականը սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թվականին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։ 2006-ին մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։ Այս մրցույթում նա

գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր «Ընծա» ։ Երգչուհին ժյուրիի բոլոր անդամների կողմից 3 մրցութային օրերում վաստակելով միայն ամենաբարձր` “7” գնահատականը, արժանացավ «Գրան Պրի»-ն։ Ավելի ուշ՝ 2011 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը[2]:

ilit Vachagan Hovhannisyan (December 7, 1987, Yerevan, Armenian SSR, USSR), Armenian singer. He became famous in 2006 after participating in the first season of Shant TV’s “Hay Superstar” TV show, where he took the 4th place. He released his debut studio album “Him” in 2011. He has released numerous videos, some of which have garnered millions of views on YouTube video hosting. [1]

Lilit Hovhannisyan was born on December 7, 1987 in Yerevan. Until 2002 he studied at the piano department of the Jrbashyan Music School. In 2005 he graduated from the vocal department of the State Song Theater of Armenia. In 2006 he participated in the first season of the “Armenian Superstar” project. In this competition he took the 4th place. Then Lilit participated in another contest called

“Gift”. The singer was awarded the “Grand Prix” by all the members of the jury, earning only the highest score of “7” in 3 competition days. Later, in 2011, he graduated from the jazz-vocal department of the Yerevan Komitas State Conservatory.