Shamshyan.com-ը գրում է. Մայիսի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են

ժամանել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի գլխավորությամբ: Հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է

տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից: Այս պահին նշված վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Նույն վաշտի տեսուչներ Հայկ Մարտիրոսյանն ու Իսրայել Մարտիրոսյանը դեպքի վայրի հարևանությամբ գտնվող փողոցում հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 092 QQ 02

համարանիշի ավտոմեքենան, որով՝ ըստ նախնական տեղեկությունների, սպանություն կատարողը ժամանել է նշված գինեգործարան և իր մոտ եղած որսորդական երկփողանի հրացանով կրակոց է արձակել 29-ամյա Վահե Մկրտչյանի ուղղությամբ: Որոշ ժամանակ անց նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մ.

Նիկողոսյանի և հատկապես կարոևոր գործերով ավագ քննիչ Գ.Վիրաբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը: Փաստի առթիվ քննիչ Գ. Վիրաբյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում

հավաքված մի քանի քաղաքացի ասում էին, որ սպանվածը սպանության կասկածանքով ոստիկանություն ներկայացած Նաիրի Բաղդասարյանի քրոջ տղան էր, սպանվածը նաև գործարանի սեփականատիրոջ՝ Աղասի Բաղդասարյանի թոռն էր: Դեպքի վայրում սպանվածի մոր ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար ոստիկանությունը ահազանգեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից ժամանեց բժիշկների հերթապահ խումբը:

hamshyan.com writes. On May 1, a murder with a firearm took place in Vayots Dzor region. At around 9:40 pm, the Yeghegnadzor Police Department received a call from the Yeghegnadzor Medical Center that a citizen had been taken to them with a gunshot wound. Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that the head of the Vayots Dzor regional department of the police Grigor Azizyan and the head

of the Yeghegnadzor police department Hrazdan Kostanyan arrived at the hospital. The group of the Vayots Dzor Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia headed by the head of the department Mesrop Nikoghosyan also arrived. The wounded man, who was taken to hospital, died some time later without regaining consciousness. The police and investigators found out that the deceased was taken to the hospital from the territory of “Getnatun” winery in Yeghegnadzor. At the moment, the

officers of the 1st platoon of the 6th battalion of the 2nd officer battalion of the Traffic Police, headed by the commander of the battalion Gegham Margaryan, are on reinforced service at the mentioned place. Inspectors of the same platoo