Հայրենիքի անվտանգությունը, ազգային պահպանողականությունը՝ իշխանություն կամ ընդդիմություն չի ճանաչում։ Նրա համար միևնույն է, թե քաղաքական ո՞ր դիրքերից ես պայքարում քո պետության ներկայի ու ապագայի համար։ Լավ ընդդիմությունը, նույնքան կարևոր է, որքան լավ իշխանություն լինելը։ Հունիսի 20-ին կանցկացվեն ընտրությունները: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այլևս նշանակություն չունի, թե ինչ են ցույց տալիս սոցիոլոգիական հարցումները: Բոլորը պատրաստ են մարտի գնալ:

Բայց այս ֆոնին, որ լսում ես քաղաքական գործիչների ելույթները կարողանում ես փոքր ինչ տարանջատել լավն ու վատը, իրականն ու կեղծը։ Հասկանում ես, թե ով ինչի համար է պայքարում, երբ քաղաքական գործիչը գերիների, անհետ կորածների հարցը մի կողմ թողած սեփական ամբիցիաներն է առաջ քաշում։ Փորձեք հետևել ելույթներին՝ կհամոզվեք։

Իսկ հիմա ըստ էության՝ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի օրերս հրապարակած ելույթը, համոզված եմ, լսել եք բոլորդ։ Իսկ մեսիջները հասկացել ե՞ք։ Արտակ Թովմասյանը չի փոխել իր կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, նա ի սկզբանե իշխանությունների հրաժարականն էր պահանջում և 44- օրյա ակտիվ պայքարի արդյունքում հասավ լուրջ հաջողության։ Նա հստակ ընդգծում է, որ իր կարծիքն անփոփոխ է, և ինքը կողմ է ընտրություններին, բայց դրանք պետք է անցկացվեն սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգրքի բարելավումից հետո։ Հակառակ դեպքում՝ կազմակերպված ընտրություններն ունենալու են ֆիկտիվ բնույթ, և նորացված խորհրդարանը դարձյալ չի արտացոլելու հանրության լայն հատվածների կամքը: Ինքը` Արտակ Թովմասյանն, անձամբ կարծում է՝ երբ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է ողջ ադմինիստրատիվ ռեսուրսին, ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ:

Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք կլինենք անընդհատ խառնաշփոթի և հնարավոր քաղաքացիական դիմակայության իրավիճակում, տնտեսական ճգնաժամը կխորանա, միգրացիան կաճի, իսկ անվտանգությունը կթուլանա:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պարոն Թովմասյանը գտնում է, որ առաջիկա ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է․

Ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կունենա 6-12 ամիս ժամանակ առաջին հերթին սահմանադրական փոփոխություններ և Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու համար, և հետո միայն գնալ ընտրությունների։

Իսկ մինչ այդառաջարկում է երկրի կառավարման հարցը լուծել կա՛մ կրիզիս մենեջերների, կա՛մ քաղաքական տարբեր ուժերից ձևավորված կառավարության միջոցով։ Այս բոլոր փոփոխություններից հետո միայն Արտակ Թովմասյանը, իր թիմի հետ միասին, կորոշի ինչպես մասնակցել ընտրություններին և ինչ ֆորմատով։

The security of the homeland, national conservatism is not recognized by the government or the opposition. It does not matter to him from which political positions you fight for the present and the future of your state. A good opposition is as important as being a good government. Elections will be held on June 20. Almost all political forces are ready for early parliamentary elections. It does not matter what the polls show. Everyone is ready to go to war.

But against this background, when you listen to the speeches of politicians, you are able to separate the good and the bad, the real and the false. You understand who is fighting for what, when a politician puts aside his own ambitions, leaving aside the issue of prisoners and missing persons. Try to follow the speeches, you will be convinced.

And now, in fact, the speech published by Artak Tovmasyan, a member of the “Third Force” civil initiative, I am sure you have all heard. Did you understand the messages? Artak Tovmasyan did not change his opinion on the snap elections, he initially demanded the resignation of the authorities արդյունքում as a result of 44 days of active struggle he achieved serious success. He clearly emphasizes that his opinion is unchanged, he is in favor of the elections, but they must be held after the constitutional amendments, the improvement of the Electoral Code. Otherwise, the organized elections will be fictitious, the renewed parliament will not reflect the will of the general public. Artak Tovmasyan himself personally thinks that when Nikol Pashinyan has all the administrative resources, it is not expedient to hold elections.

Until that happens, we will be in a state of constant chaos and possible civil strife, the economic crisis will deepen, migration will increase, and security will weaken.

Taking into account the above, Mr. Tovmasyan thinks that for the organization of the forthcoming elections it is necessary անհրաժեշտ

To form an interim government, which will have 6-12 months, first of all, to make constitutional changes և to make reforms in the Electoral Code, միայն only then to go to the polls.

Until then, he offers to solve the issue of governing the country either through crisis managers or a government formed by different political forces. Only after all these changes will Artak Tovmasyan, together with his team, decide how to participate in the elections and in what format.