«Կյանքը խնդիրների լաբիրինթ է, իսկ ամեն խնդիր իր լուծումն ունի»,- պատգամում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը և առաջարկում մեր երկրում ստեղծված այս խառնաշփոթ լաբիրինթից դուրս գալու ուղին։ Հայաստանում հիմա այնպիսի քաոս է տիրում, որ անգործության ու զավեշտի շատ դրսևորումներ ուղղակի չենք նկատում։ Կարևոր խնդիրներ կան երկրում, որոնք լուծման կարոտ են, բայց առկախված են մնում։ Եթե անգամ համարենք, որ անվտանգության խնդիր չունենք՝ այդ խնդրի լուծումը հանձնել ենք մեր ռուս բարեկամներին, հազարավոր նման խնդիրներ ունենք՝ սկսած ահագնացող արտագաղթից, արտաքին պարտքից, գնաճից, գործազրկությունից, կրթության, առողջապահության, գիտության խնդիրներից մինչև տնտեսական ճգնաժամ։ Այս խնդիրներին չկա լուծում ու դժվար էլ լինի ներկայիս իշխանությունների կողմից։

Ուստի՝ Նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում լրջագույն ներդրում ունեցած և 15 տարիների ընթացքում շուրջ 1.500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ կազմակերպած «Սյունյաց և Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունների ավելի քան 300 մասնաճյուղերի ամուր հիմքի վրա ձևավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը Ձեզ է ներկայացնում Հայ ժողովրդի անմիջական աջակցության և մասնակցության արդյունքում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ Հայաստանում նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանություն ձևավորելուց անմիջապես հետո իրականացվելիք (առաջիկա հինգ տարիների համար)՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթներից հաջորդը. Աստծո յուրաքանչյուր օրը, 24-ժամյա ռեժիմով (երեք հերթափոխով), աջակցել Հայաստանում շուկայական ազատ տնտեսության բոլոր ճյուղերի՝ այդ թվում նաև բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ու ռազմարդյունաբերության զարգացմանը, ստեղծել բազմահազար աշխատատեղեր՝ վերացնելով գործազրկությունը:

Ինչպես նշում է Առաջնորդ Խաչիկ Ասրյանը․ «Հայաստանում, 24-ժամյա ռեժիմով, զարգացնել ատոմային էներգետիկան և ռազմարդյունաբերությունը՝ համագործակցելով բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ: Հայաստանի բոլոր քաղաքներում բացել Ռուսաստանի Դաշնությունում արդեն գործող ռազմական արդյունաբերական գործարանների մասնաճյուղեր և ստեղծել հայ-ռուսական համատեղ ռազմական նոր գործարաններ՝ մարդկանց ապահովելով աշխատատեղերով:
Գործազրկության մակարդակը Հայաստանում պետք է հասցվի զրոյի», – ասում է պարոն Ասրյանն ու հավելում՝ աշխատելու իրավունք ունեցող թեկուզ մեկ մարդ Հայաստանում չպետք է գործազուրկ լինի և վե՛րջ:

Բացի այդ, Խաչիկ Ասրյանը ընդգծում է, որ Հայաստանում գիտությամբ լուրջ զբաղվող յուրաքանչյուր անհատի ընտանիքին Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր ամիս պետք է վճարի նվազագույնը 1.5 միլիոնից 2 միլիոն դրամ աշխատավարձ, որպեսզի գիտնականն օրվա 24 ժամը բացառապես զբաղվի գիտությամբ:
Ստացվում է, որ Խաչիկ Ասրյանը կետ առ կետ ցույց է տալիս խառնաշփոթ լաբիրինթից դուրս գալու ելքերը, իսկ մտնելով ցանկացած պայքարի մեջ՝ խիստ պարտադիր է հաղթել հենց հիմա, այլ ոչ թե հետո։ Ուրեմն՝ դեպի հաղթանակ, որ ունենանք պայծառ ապագա` հայրենատեր Առաջնորդ Խաչիկ Ասրյանի հետ։

“Life is a labyrinth of problems, and every problem has its solution,” says the Armenian Eagles. The leader of the “United Armenia” party, Khachik Asryan, offers a way out of this chaotic labyrinth created in our country. There is such chaos in Armenia now that we simply do not notice many manifestations of inaction and humor. There are potential problems in the country that need to be solved, but remain suspended. Even if we consider that we do not have a security problem, we have handed over the solution to our Russian friends, we have thousands of such problems, from growing emigration, foreign debt, inflation, unemployment, education, healthcare, science to the economic crisis. There is no solution to these problems and it will be difficult for the current authorities.
Therefore, during the 15 years of making a serious contribution to the state-building of newly independent

Armenia, “Armenian Eagles. United Armenia “National-Christian Party presents to you as a result of the direct support and participation of the Armenian people” Armenian Eagles. The following is one of the main provisions of the National Plan for Building a Military-Social Armenia to be implemented immediately after the formation of a new National-Christian government in Armenia (for the next five years). Every day of God, 24 hours a day (three shifts), to support the development of all branches of the free market economy in Armenia, including high technology, industry and military industry, to create thousands of jobs, eliminating unemployment.

As Leader Khachik Asryan notes ․ “To develop the nuclear energy and military industry in Armenia on a 24-hour basis, cooperating exclusively with the Russian Federation. To open branches of military-industrial factories already operating in all cities of Armenia, to create new joint Armenian-Russian military factories, providing people with jobs.
“Unemployment in Armenia must be reduced to zero,” says Mr. Asryan, adding that at least one person with the right to work should not be unemployed in Armenia.
Besides, Khachik Asryan emphasizes that the Armenian government must pay a minimum salary of 1.5 million to 2 million drams every month to the family of every person seriously engaged in science in Armenia, so that the scientist can be engaged in science 24 hours a day.
It turns out that Khachik Asryan shows the way out of the messy labyrinth point by point, and entering any struggle, it is strictly necessary to win right now, and not later. So, to victory, to have a bright future with the patriotic leader Khachik Asryan.