Ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Անտոնյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում՝ ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս դեռևս անհայտ հանգամանքներում 13 տոննա կշռով ասֆալտի հարթեցման տեխնիկայով ( կատոկ) մոտ 5մ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից

հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Անտոնյանը տեղում մահացել է: Նրա դին բեռնախցիկի միջից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2 տեսուչներն ու քաղաքացիները: Դին դուրս բերելու համար տեղի ճանապարհաշինարարների կողմից օգտագործվել է հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական

գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն է կատարւոմ ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչիկ Պետրոսյանի, և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Աբազյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը

տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Գարեգինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ն. Գարեգինյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքային կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արցախյան

վերջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, իր զինակից ընկերների հետ կռիվ է տվել առաջնագծում հրոսակների դեմ և անառիկ է պահել իրեն վստահված առաջնագիծը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
https://mediaroom.am/politicalplatform/item/23858-23.html

On April 29, a tragic incident took place in Shirak region. At around 7:20 pm, 23-year-old Arman Antonyan, a resident of Maralik, on the 89th km of the newly built “North-South” road on the Yerjan-Gyumri highway, while carrying out asphalting work in unknown circumstances with a 13-ton asphalt leveling technique (joke) Rolled 5 m, appeared in the traffic lane. As photo journalist Gagik Shamshyan reports from the scene, A. Antonyan died on the spot. His body was taken out of the trunk by the fire-rescuers of the Shira

k Regional Rescue Department of the Ministry of Emergency Situations, 2 traffic police inspectors and citizens on duty. Special equipment was used by local road builders to exhume the body. The officers of the 2nd platoon of the 2nd platoon of the 2nd officer battalion of the traffic police, headed by the platoon commander Vache Malakyan, platoon commander Leon Mikayelyan arrived operatively. The operativ

e group of the Ani police department headed by the head of the department Khachik Petrosyan and the head of the criminal investigation department Armen Abazyan are carrying out reinforced service on the spot. Yervand Aleksanyan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information about the incident to the Shirak Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team arrived, especially headed by Senior Investigator N

arek Gareginyan. Regarding the fact, N. According to Gareginyan, according to Article 157, Part 2 of the RA Criminal Code (violation of working rules, which caused the death of a person by negligence). Those gathered at the scene said that the deceased had been an active participant in the last Artsakh war, had fought with his comrades-in-arms against bandits on the front line, and kept the front line entrusted t

o him invincible. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force.
https://mediaroom.am/politicalplatform/item/23858-23.html: