Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Այս պահին պրոցեսը գտնվում է սառը վիճակում։ Մենք կարճաժամկետ հեռանկարում դրական

տեղաշարժ չենք ակնկալում, բայց այս ամենը բազմագործոն է, որտեղ գերակշիռ են նաեւ քաղաքական գործոնները, չենք բացառում՝ որոշակի կառույցների, պետությունների վերադիրքավորման արդյունքում լինի տեղաշարժ։ Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում գերիների վերադարձի դրական տեղաշարժ հաստատ տեղի է ունենալու։ Դրանք վերջնաժամկետներ չեն, բայց փոփոխվող իրավիճակում, երբ շատ արագ են տեղի ունենում զարգացումները, մենք չենք բացառում

որոշակի փոփոխությունների պարագայում՝ հարցում տեղաշարժ կարող է արձանագրվել»,- նշեց Սահակյանը։ Նա ընդգծեց՝ արդեն իսկ ականատես ենք լինում, որ շատ ավելի լայն կառույցներ ունեն ներգրավվածություն, որոնք գերիների վերադարձի մասին ավելի շատ են սկսել բարձրաձայնել. «Որոշակի քաղաքական զարգացումներ սպասվում են նաեւ Հայաստանում, որը կարող է ինտենսիվացնել աշխատանքները եւ տեղաշարժեր ապահովել»։ Անդրադառնալով հայ գերիների

վերադարձի վերաբերյալ վերջին իրադարձությանը, որը պարզվեց ապատեղեկատվություն էր՝ փաստաբան Սահակյանն ասաց, որ իրենք այդ դեպքի առնչությամբ տեղեկատվության կրող չեն եղել. «Չենք բացառում, որ ռուս-ադրբեջանական կողմերը տարաբնույթ հարցերի քննարկումների նպատակով կարող են այցելություններ կազմակերպել, բայց միշտ չէ, որ այդ այցելությունները հանգուցալուծվում են նաեւ հայրենադարձությամբ Տեղյակ լինելով, որ Մուրադովն այցելել է Բաքու, մենք անվերապահորեն հետեւություն չենք արել, թե գերիներ են հայրենադարձվելու։

Հայրենադարձության դեպքում պետք է որոշակի պայմանավորվածության ձեռքբերում, իսկ նման լարված հայտարարությունների պայմաններում դժվար թե այդ պայմանավորվածությունը հնարավոր լիներ։ Մեզ համար տարակուսելի էր, որ նման բուռն կերպով, նաեւ պաշտոնական հաստատումով հայտարարություններ էին տեղի ունենում»։ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել:

We have clear information that within 1-2 months there will be a positive shift in the return of Armenian captives. Siranush Sahakyan, a lawyer representing the interests of Armenian prisoners in the European Court of Human Rights (ECHR), told this to NEWS.am. “At the moment the process is in a cold state. We do not expect a positive change in the short term, but all this is multifactorial, where political factors are also pre

dominant, we do not rule out that there may be a change as a result of the relocation of certain structures and states. We have clear information that a positive shift in the return of prisoners will definitely take place in 1-2 months. “These are not deadlines, but in a changing situation, when developments take place very quickly, we do not rule out in case of certain changes, a shift in the issue may be registered,” S

ahakyan said. He emphasized that we are already witnessing that much wider structures are involved, which have started to speak more about the return of the captives. “Certain political developments are also expected in Armenia, which can intensify the work and ensure progress.” Referring to the recent event on the return of Armenian captives, which turned out to be misinformation, lawyer Sahakyan said that they were not the bearers of information in connection with that case. “We do not rule out that the Russian-Azer

baijani sides may organize visits to discuss various issues, but those visits are not always resolved by repatriation. 2STOPPED Knowing that Muradov visited Baku, we did not unconditionally conclude that prisoners would be repatriated. In case of repatriation, a certain agreement had to be reached, and

in the conditions of such tense statements, that agreement would hardly have been possible. It was puzzling for us that announcements were made in such a heated way, also with official confirmation. ” Siranush Sahakyan noted that Baku has set several conditions for the return of the Armenian captives.