Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, գործում է ընդդեմ պետության, գործում է ընդդեմ օրինականության, գործում է ընդդեմ Հայաստանի անվտանգության: Հայաստանի ներսում գործող հանրահայտ խմբերը, արտաքին ուժերին համընթաց, փորձում են երկրում անիշխանության տպավորություն ստեղծել, քաոս սերմանել՝ նպատակ ունենալով պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս և այդ միջոցով վերադառնալ որպես փրկիչ։

Այդուհանդերձ, իշխանությունները չպետք է թույլ տան նման սցենարի իրականացումը, որովհետև դրան դեմ է Հայաստանի քաղաքացին։ Փաշինյանն ուղղակի պարտավոր է թույլ չտալ, որ ժողովուրդը կորցնի իշխանություն ձևավորողի և իշխանության տիրոջ իր կարգավիճակը:
Ես համոզված եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ապա մենք ժողովրդավարություն կառուցելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, անկախ դատական համակարգ ստեղծելու և օրենքի գերակայությունն ամրագրելու ճանապարհին առաջ կգնանք՝ պաշտպանելով մարդու իրավունքները և տնտեսական մրցակցությունը։

Մեզ համար ժողովրդավարությունը ոչ թե տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքական կողմնորոշման բաղադրիչ է, այլ արժեքների ու համոզմունքների արտացոլում։ Սիրելի ժողովուրդ, մի տրվեք վախի և խուճապի: Թույլ մի տվեք, որ մեր խոցված հպարտությունը և վիրավորված արժանապատվությունը ոտնատակ անեն: Մի տրվեք անապագայության քարոզին։ Արեք ամեն ինչ՝ մեր Նիկոլին պահելու համար։

He who acts outside this logic, acts against the people, acts against the state, acts against the rule of law, acts against the security of Armenia. Well-known groups operating inside Armenia, along with external forces, are trying to create the impression of anarchy in the country, to sow chaos, aiming to move the war inside Armenia, thus returning as a savior.

However, the authorities should not allow the implementation of such a scenario, because the citizen of Armenia is against it. Pashinyan is simply obliged not to allow the people to lose their status of power-holders.
I am convinced that if Nikol Pashinyan stays, we will move forward on the path of building democracy, fighting corruption, creating an independent judiciary, enshrining the rule of law, protecting human rights, and economic competition. For us, democracy is not a component of regional interests or foreign policy orientation, but a reflection of values ​​and beliefs. Dear people, do not give in to fear or panic. Do not let our wounded pride: trampled dignity be trampled on. Do not give in to the preaching of apostasy. Do everything you can to keep our Nicole.