Պատմությունը ցույց է տալիս, որ կապիտուլյացիայից հետո յուրաքանչյուր արժանապատիվ ղեկավարը կհեռանար։ Փաշինյանը դա չարեց՝ ապացուցելով, որ իշխանությունն ամեն ինչից վեր է դասում։ Իսկ այսօր մնաց իշխանափոխության միակ լեգիտիմ ճանապարհը՝ արտահերթ ընտրությունները։
Միայն դրանք լեգիտիմ մանդատ կարող են տալ նոր իշխանությանը, որպեսզի հնարավոր լինի ներքին և արտաքին բազմաթիվ մարտահրավերներին դիմակայել։

Իսկ արտահերթ ընտրությունների կարող են մասնակցել և հաղթել այն ուժերը, որոնք իրենցից քաղաքական ուժ են ներկայացնում, որոնք ունեն անցած մաքուր ճանապարհ։ Իսկ այս ֆոնին նկատվում է տագնապ հատկապես ԲՀԿ-ի նկատմամբ։ Քանզի՝ կոնկրետ քաղաքական շրջանակներ անհանգստություն ունեն ԲՀԿ-ի աճող վարկանիշից։ Որովհետև լսել են, որ ԲՀԿ-ն մտադիր է ակտիվ մասնակցել առաջիկա ընտրություններին՝ դրանցում վստահ հաղթանակ տանելու, երկրի բարգավաճման ու անվտանգության օրակարգը կյանքի կոչելու համար։

Նեղ շրջանականերն անհանգստացած են՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացրած կենսունակ և իրատեսական ծրագրային դրույթների կյանքի կոչման հետ կապված մտավախություններից։ Եվ ամեն ինչ անում են՝ շրիշակից ցածր մակարդակի ապատեղեկատվություններ տարածելու համար։ Միևնույնն է ինչքան էլ փորձեն Ծառուկյանին ներքաղաքական խառը իրադարձությունների մեջ ներքաշելու փորձեր արվեն, չի ստացվի: Նա իր կեցվածքով բազմիցս է ապացուցել, որ գործի մարդ է, ինչ անում է երկրի բարօրության ու բարգավաճման համար է անում, իսկ ներքաղաքական խժդժությունները միայն խանգարում են գործին:

History has shown that after capitulation, every worthy leader would leave. Pashinyan did not do that, proving that the government puts everything above everything. And today the only legitimate way of change of power remained – the extraordinary elections.
Only they can give a legitimate mandate to the new government, so that it can face many internal and external challenges. And the forces that are a political force that has a clean path can participate in the extraordinary elections and win. And against this background, there is an alarm especially towards the PAP. Because specific political circles are concerned about the growing rating of the PAP. Because they have heard that the PAP intends to take an active part in the upcoming elections in order to win them confidently, to implement the country’s prosperity and security agenda.

The narrow circles are worried about the fears related to the implementation of the viable, realistic program provisions presented by Gagik Tsarukyan. And they do everything to spread below-level misinformation. No matter how much they try to involve Tsarukyan in mixed domestic events, they will not succeed. He has repeatedly proved that he is a man of business, he does what he does for the welfare and prosperity of the country, and the internal political turmoil only hinders the work.