Civic.am-ի հյուրը Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանն է։

Սաֆարյանը խոսելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մնալու հարցից, որին անդրադարձել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նշեց, որ զարմացած է 2018 թվականի ընտրությունների մասին Տեր-Պետրոսյանի 180 աստիճանով փոփոխված գնահատականից։

«Այդ ընտրություններում չկա մի մասնակից, որոնցից որևէ մեկը դիմած լինի ՍԴ և նշած լինի, որ այդ ընտրությունները եղել են հակասահմանադրական։ Ըստ որում, Լևոն Տեր-Պետրոսյանը նահանջում է 2018 թվականի հեղափոխությունը ողջունելու դիրքերից, ինչը անհասկանալի է, և սա անհասկանալի է դառնում առավել ևս այն կոնտեքստում, որ Տեր-Պետրոսյանը լռությամբ անտեսեց ՍԴ հայտնի որոշումը, որով, ըստ էության, 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հայտնի, արյունոտ իրադարձությունները համարվեցին ոչ հակասահմանադրական, և այսօր Տեր-Պետրոսյանը հղում է անում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Հրայր Թովմասյանի մտերիմ անձի խիստ շահագրգիռ և կողմնակալ գնահատականների վրա, և ենթադրում եմ՝ իրենը չեն այլ հենց Հրայր Թովմասյանինն են, սա ամենևին Տեր-Պետրոսյանի օգտին չի խոսում», — ասաց Ստեփան Սաֆարյանը։

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարականից հետո Կառավարության բոլոր անդամները, այդ թվում՝ վարչապետը, դառնում են ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ, ըստ Սահմանադրության, վարչապետը Կառավարության անդամ է։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Սաֆարյանի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի վարքագիծը քննարկելիս չպետք է մոռանալ այն, որ ՍԴ հայտնի որոշմանը նախորդեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների 5 նախկին նախագահների հանդիպումը։ Սա, ըստ Սաֆարյանի, որոշակի կոնսենսուսի և որոշակի պայմանավորվածությունների հետևանք է։

«Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական, չասեմ նախանձ, բայց վերաբերմունքը, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հանրության վերաբերմունքը տարբերվում է նախկին երեք նախագահների նկատմամբ վերաբերմունքից, իշխանությունը վերցնելու, ստանձնելու իր ցանկությունը և ստացած մերժումը և Ռուսաստանին հաճոյանալու Տեր-Պետրոսյանի քայլերը ինձ բերում են համոզման, որ Տեր-Պետրոսյանը բացահայտ խաղում է Ռոբերտ Քոչարյանի դաշտում և այժմ, իր այս գրառումով, ցավալիորեն փորձում է ստվեր նետել ընտրական գործընթացի լեգիտիմության վրա», — ասաց Ստեփան Սաֆարյանը և հավելեց. «Տեր-Պետրոսյանի քայլերը և Ռոբերտ Քոչարյանի քայլերը նույն դաշտում են, որովհետև և՛ Ռոբերտ Քոչարյանին է ձեռնտու, որպեսզի այդ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դրվի, և՛, չգիտես ինչու, Լևոն Տեր-Պետրոսյանն է դա անում»։

Անդրադառնալով «Սոսիների պուրակ»-ը, իբր, հանձնելու մասին լուրերին, Ստեփան Սաֆարյանը նշեց, որ 4-5 ամիս շարունակ բացահայտ արշավ է գնում Սյունիքի բնակչությանը կենտրոնական իշխանություններին դեմ հանելու ուղղությամբ։

«Այն տպավորությունն է, որ ոմանք նույնիսկ պատրաստ են Սյունիքը անջատել Հայաստանից, միայն թե դա տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի օրոք և հայ հասարակությունը վերջապես Նիկոլ Փաշինյանին մեղադրի տարածքային ամբողջականությունը պահպանել չկարողանալու մեջ»,- ասաց Սաֆարյանը։

«Սյունիքում շատ հայտնի համայնքի ղեկավարներ այս պրոբլեմը նաև օգտագործում են իրենց անձնական փիարի համար։ Որ կենտրոնական իշխանությունը ոչինչ չի անում, Սյունիքի սահմանները և Սյունիքի խնդիրները լուծվում են բացառապես համայնքապետերի ջանքերով։ Հիմա որոշ համայնքապետեր մոռանալով, թե ինչ են ասել, այսօր ասում են, որ նոր են իմացել, որ գյուղից 2-3 կմ այն կողմ գտնվում է Ադրբեջանի սահմանը։ Հարց է առաջանում՝ ասում էիք՝ դուք եք սահմանը պահում, դուք եք դիրքերը պահում, սահմանագծման աշխատանքներին ՊՆ-ն ու Կառավարությունը տեղյակ չեն, չեն մասնակցում, եթե այդ ամենը անում էիք դուք, ուրեմն՝ հանձնել եք դուք, կամ դուք տեղյակ չեք եղել, թե որտեղո՞վ են անցկացվում սահմանները և որ ավելի վատ է՝ տեղյակ չեք եղել, որ նույն «Սոսիների պուրակի» մի տարածք երբևէ չի հանդիսացել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության Սյունիքի վարչատարածքային միավորի մաս»,- ասաց Սաֆարյանը։


Post Views:
2