«Ոչնչացված տնտեսություն, պարտված բանակ, հուսալքված և մասնատված ժողովուրդ, միջազգային զրո վարկանիշ, ահա՛ նիկոլյան հետպատերազմյան Հայաստանը», ասում է «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը։
Ինչ պետք է անենք համայն հայությամբ։ Այո՛, հանրությունը մերժում է նախկինը, մերժում է ներկան և ձգտում է ապագան։
Իսկ ապագան կարող է և պարտավորել է կերտել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը։ Ես իսկապես համոզված եմ, որ մեր երկիրը դեռ ունի շանս ու պոտենցիալ՝ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Բայց անհրաժեշտ է լիդեր, անհրաժեշտ է առաջնորդ, ով պետք է լինի ազնիվ ու իմաստուն, անողոք ու անհանդուրժող՝ հակազգային, հակապետական, հակաժողովրդական և այլ արատավոր երևույթների դեմ պայքարում, և այդ առաջնորդը Խաչիկ Ասրյանն է:

Առաջնորդվելով՝ «Առաջնորդի թուլությունն անթույլատրելի է, կործանարար» պատգամով Խաչիկ Ասրյանը համոզված է, որ հետևողական պայքարի արդյունքում հասնելու ենք հաջողության։ Հետևապես՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը Ձեզ է ներկայացնում Հայ ժողովրդի անմիջական աջակցության և մասնակցության արդյունքում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ Հայաստանում նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանություն ձևավորելուց անմիջապես հետո իրականացվելիք (առաջիկա հինգ տարիների համար)՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները։

Ըստ որի՝ 1-ին՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ամբողջ ընդերքն ազգայնացնել (ստեղծելով Հայաստանի ազգային տնտեսություն), այսինքն՝ ընդերքի օգտագործման ամբողջ շահույթը բացառապես ուղղել դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի արդյունքում էլ՝ 4-րդ ամսից սկսած՝ 1 անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ բարձրացնել առաջին հերթին հետևյալ ոլորտներում աշխատող, ծառայող քաղաքացիների աշխատավարձերը.

ա) Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող բոլոր բանվորներինը,
բ) Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող բոլոր զորամասերի հրամանատարներինը, սպաներինը, պայմանագրային զինծառայողներինը՝ անընդհատ բարելավելով զինվորականի սոցիալական վիճակը,
գ) մանկավարժներինը,
դ) բժիշկներինը և բուժաշխատողներինը,
ե) կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի և երիտասարդության ոլորտների բոլոր աշխատողներինը և ծառայողներինը,
զ) գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների բոլոր աշխատողներինը և ծառայողներինը,
է) Պաշտպանության, Ոստիկանության, Ազգային անվտանգության, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, իրավական և դատական համակարգերի բոլոր ծառայողներինը և աշխատակիցներինը,
ը) կենսաթոշակառուներինը:

Հիմա հասկանում ենք, թե որքան ունենք նման հստակ և իրագործելի ծրագրեր իրականացնող առաջնորդի կարիք։ Ըստ Խաչիկ Ասրյանի, Առաջնորդը նախևառաջ պարտավոր է կառավարել իր մտքերը, հետո նոր՝ ժողովրդին և պետությունը։ Իսկ Խաչիկ Ասրյանը հենց այդպիսին է։ Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ազգային-քրիստոնյա արժեհամակարգով, ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը:

“Destroyed economy, defeated army, despairing, divided people, zero international rating, here is Nikol post-war Armenia,” says Khachik Asryan, leader of the Armenian Eagles.
What should we do with all Armenians? Yes, the society rejects the past, rejects the present, seeks the future.
And the future can oblige to create “Armenian Eagles. United Armenia “party leader Khachik Asryan. I am really convinced that our country still has a chance and potential to overcome the crisis. But we need a leader, we need a leader who must be honest and wise, ruthless and intolerant in the fight against anti-national, anti-state, anti-popular, other vicious phenomena, and that leader is Khachik Asryan.

Guided by the message “The weakness of the leader is inadmissible, destructive” Khachik Asryan is convinced that we will achieve success as a result of the post-conflict struggle. Then, “Armenian Eagles. United Armenia “National-Christian Party presents to you as a result of the direct support and participation of the Armenian people” Armenian Eagles. The main provisions of the National Plan for Building a Military-Social Armenia to be implemented immediately after the formation of a new National-Christian government in Armenia by the United Armenia party (for the next five years).

According to which, on the 1st, to nationalize the entire entrails owned by the Republic of Armenia (creating the national economy of Armenia), that is, to direct all the profits of the entrails use exclusively to the state budget of the Republic of Armenia, as a result of which, starting from the 4th month, 2 times in the 5th year, 3 times in the 5th year to increase the salaries of the citizens working and serving in the following spheres.
a) All workers working in the mining industry of Armenia;
b) Commanders, officers, contract servicemen of all military units protecting the borders of Armenia and Artsakh, constantly improving the social situation of the military;
c) pedagogues;
d) doctors and medical workers;
e) all employees-employees in the fields of education, science, culture, art, literature, sports, youth;
f) all employees in the field of agriculture, nature protection;
g) All employees of the Defense, Police, National Security, Emergency Situations, Justice, Legal and Judicial Systems;
h) pensioners.

Now we understand how much we need a leader who implements such clear and feasible programs. According to Khachik Asryan, the Leader is first obliged to control his thoughts, then the people ժողովրդ the state. And Khachik Asryan is just like that. Armenia by force, Law և Justice with national-Christian value system, here is the alternative of the previously rejected, present land authorities.