Որևէ մեկը, ես չտեսա, որ բաժանեց սյունեցիներին՝ բացի Ձեզանից, տիկի՛ն Գրիգորյան: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին, որով կոչ էր անում բաժանումներ չաներ և չասել, թե ինչպեսին պետք է լինի սյունեցին:

«Այդ, որ ասում եք երեք տարի սև ու սպիտակի բաժանեցինք, մի հատ Ձեր կենսագրությունը նայեք, թե 2020 թվականին որտեղ եք աշխատել, այդ ժամանակ չէի՞ն բաժանում, թե որ Շրջակա միջավայրի նախարարությունում պարգևավճարները ստանում էիք և լուռ աշխատում էիք, այդ ժամանակ սև ու սպիտակի բաժանում չկար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ Աննա Գրիգորյանի կենսագրականում է նշված, որ 2020 թվականին աշխատել է Շրջական միջավայրի նախարարությունում:

Ըստ նրա՝ սյունեցիներին հենց Աննա Գրիգորյանն է բաժանում՝ ասելով՝ մեր սյունեցիները, մեր արժանապատիվ սյունեցիները: «Հա՛մ ասում եք՝ ի սկզբանե գնահատական մի տվեք, հա՛մ ասում եք՝ դուք խախտել եք, հա՛մ դիմել եք էթիկայի հանձնաժողով, հա՛մ ի սկզբանե ասում եք՝ դուք խախտել եք Սահմանադրության կետը»,-ասաց նա:


Post Views:
0