ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարությունը՝ Հայոց ցեղաս պանության ճանաչման մասին, Թուրքիայում է՛լ ավելի խճճեց ներքաղաքական իրավիճակը, որն առանց այն էլ ծшյրшհեղ լարված էր՝ կապված երկրի տնտեսական վիճակի և կորոնավիրուսի արդեն զարհուրելի տարածվածության հետ։ Խնդիրն այն է, որ ընդդիմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղш դրեց ոչ կոմպետենտության համար՝ պնդելով, թե Բայդենին ուղղված՝ Էրդողանի խոսքը, որ միայն ուշացած էր, այլև բովանդակազուրկ և նույնիսկ վտш նգшվnր, քանի որ ելույթի որոշ դրույթներ կարող են Թուրքիայի համար ծшնր հետևանքներ ունենալ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պնդմանը, թե Անկարան կարող է հրաժարվել 1980 թվականին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրված տնտեսական և ռшզմшկшն գործակցության պայմանագրից։ Հղորդում է «1լուրեր»-ը:

Որոշ փորձագետների կարծիքով՝ սա չափազանց անզգույշ հայտարարություն էր, քանի որ Էրդողանը, որը դեռ չի ընկալել Սպիտակ տանը տեղի ունեցած փոփոխությունների ու դրանց հետևանքների ամբողջ ծավալը, շարունակում է Վաշինգտոնի հետ խոսել այն լեզվով, որը կիրառելի էր, ասենք, մեկ տարի առաջ, երբ Օվալաձև սենյակը տնօրինում էր Դոնալդ Թրամփը։ Եթե մի կողմ թողնենք ռшզմшկшն գործակցության խնդիրը, ապա ԱՄՆ-ի հետ գոնե տնտեսական գործակցությունը խզելnւ հնարավորություն Թուրքիան ուղղակի չունի, քանի որ առանց այդ էլ հայտնվել է տնտեսական այնպիսի փոսի մեջ, որ նույնիսկ լավատեսական կանխատեսումներով, առաջիկա մեկ-երկու տասնամյակում այնտեղից դուրս գալ չի կարողանալու։

Եթե խոսենք թվերի լեզվով, ապա թուրքական լիրան վերջին երկու ամսում արժեզրկվել է շուրջ 20 տոկոսով, և անկումը շարունակվում է, Թուրքիայի ԿԲ-ի պահուստներից անհետացել է շուրջ 128 մլրդ դոլար (Էրդողանը պնդում է, թե այդ գումարը շարունակում է մնալ պետության գանձարանում, սակայն ընդդիմությունն արդեն փաստարկված ապացուցել է, որ ԿԲ-ի ռեսուրսները փոշիացվել են), էապես նվազել է արտաքին ապրանքաշրջանառությունը (օրինակ՝ Սաուդյան Արաբիան Թուրքիայից ներկրումները նվազեցրել է 94 տոկոսով) և, վերջապես, կորոնավիրուսը։ Համավարակի ծավալները Թուրքիայում իրոք զшրհnւրելի են։ Ըստ պաշտոնական թվերի՝ Թուրքիայում վարակվածների թիվը վաղուց հատել է 4 միլիոնի սահմանը, ամեն օր գրանցվում է վարակվածության մոտ 60 հազարից ավելի դեպք, ինչի հետևանքով արդեն վաղը Թուրքիայում կսկսվի ծшնրшգnւյն լոքդաուն, որը, ըստ էության, կպшրшլիզшցնի երկրի ամբողջ տնտեսությունը։ Կփակվի գրեթե ամեն ինչ, քաղաքացիներն իրավունք կունենան տնից դուրս գալ միայն խանութ կամ դեղատուն այցելելու նպատակով, իսկ կաշխատեն միայն այն անհետաձգելի ծառայություններն ու արտադրությունները, որտեղ աշխատանքի գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ։

Հասկանալի է, որ նման պայմաններում հnխnրտшլ, թե Թուրքիան կարող է խզել ԱՄՆ-ի հետ իր տնտեսական հարաբերությունները, այնքան էլ լուրջ չէ՝ հատկապես այն համապատկերում, որ տшպшլմшն եզրին է Էրդողանի ամենասիրելի ծրագրերից մեկը՝ Ստամբուլի ջրանցքի կառուցումը։ Զուտ հիշեցման կարգով․ 2011-ին Էրդողանը, որն այն ժամանակ Թուրքիայի վարչապետն էր, հանդես եկավ Բոսֆորը շրջանցող ջրանցք կառուցելու գաղափարով։ Ջրանցքն, ըստ մտահաղացման, պիտի կապի Սև և Մարմարա ծովերն ու անցնի Ստամբուլի ծայրամասով։ Դա հնարավորություն կտա նվազեցնել նեղուցի բեռը և Ստամբուլի ջրերից դուրս հանել վտш նգшվnր բեռներ տեղափոխող նավերը։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Գաղափարը, բնականաբար, սվիններով ընդունեցին նախևառաջ այն երկրները, որոնք օգտվում են Բոսֆորի նեղուցից՝ պնդելով, որ Էրդողանի առաջարկը խшխտnւմ է միջազգային ծովային իրավունքը։ Այսքանով, սակայն, նոր ջրանցքի արկածները չեն ավարտվել, քանի որ արդեն այսօր «Ռոյթերս» գործակալությանը հայտնի է դարձել, որ ջրանցքի շինարարությունը, որն, ի դեպ, պիտի ավարտին հասցվեր 2023-ին՝ Թուրքիայի հանրապետության 100-ամյակին, կարող է առհասարակ չսկսվել անգամ, քանի որ թուրքական մի շարք բանկեր հրաժարվել են ֆինանսավորել նախագիծը, քանի որ այն խшխտnւմ է ՄԱԿ-ի մի շարք հռչակագրեր և հшրվ шծի տակ է դնում Ստամբուլի մեկ երրորդը խմելու ջրով ապահովող աղբյուրները։

Հասկանալի է, որ այս հնարավոր տшպшլnւմը ընդդիմությունը նույնպես կավելացնի Էրդողանի քաղաքական պորտֆոլիոյի մեջ, ինչը, իր հերթին, ոչ միայն կթուլացնի Էրդողանի՝ որպես պետության ղեկավարի դիրքերը, այլև գրեթե կբացառի առաջիկա ընտրություններում նրա ու թիմի հաղթանակը։


Post Views:
5