Գարունա….Կիրակի…..Յանան կակաչներա քեզ բերել Ռաֆոս….
Ու մոտենում է անծանոթ մի կին,երկու աղջիկ երեխաների հետ,լաց լինելով սկսում է քո հետ զրուցել,մոտենում է կնոջ ամուսինն ու տղան,համբուրում է նկարդ,…ու ես ցավ եմ տեսնում այդ անծանոթ կնոջ խոսքերի մեջ,նա լաց լինելով ասումա֊
“”””Ռաֆո ջան մենք պարտական ենք քեզ,մեր պարտքն ենք համարում հարգել քո հիշատակը,դա մեր պարտքնա,դու քո զինվորներին փրկեցիր կյանքիդ գնով,իսկ դու ………….”””””

Վերադառնալով իրականություն,հարցրեցի այդ կնոջը,թե ու՞ր է իր տղան ու թե եղել է Ռաֆիս հետ՞ ու իմացա,որ Ռաֆի զինվորներից է իր տղան ու հիմա էլ Արցախում է։
Կցկտուր փորցեց պատմել տղայի խոսքերից ֊
“””Մամ Ռաֆոն նենց գոռաաց,նենց գոռաց,որ դուրս չգանք ոչ մեկս…ու մենք դուրս չեկանք,բայց ինքը դուրս եկավ… ու գնաց….մենք իրա ձայնը տենց չէինք լսել ,դա իրա նման չէր,ինքը զինվորի հետ միշտ ուրիշա եղել,սաղ իրան սիրում են…նենց գոռաց,մամ,նենց գոռաց,որ հանկարծ ոչ մեկս դուրս չգանք.Ռաֆոն սաղիս պահեց,իսկ ինքը…գնաց….”””
Կինը լաց էր լինում շարունակելով պատմել Ռաֆի մասին,ու….

Իմ ականջներին է հասնում այդ գոռոցը,Ռաֆիս ձայնը,հրամանը,որով հրահանգում է իր զինվորներն դուրս չգալ,սակայն ինքն է դուրս գալիս..ու ես էլի իմ պատերազմում եմ ….
Կողքս այդ կնոջ սթափեցնող ձայնն է..չի հասկանում թե խի տենց եղավ…Ասումա ամեն անգամ որ զանգել է Ռաֆոին միշտ իրեն հանգստացրել է,թե չմտածես սաղ լավա,տղեդ լավա…
Այդպես էլ,լաց լինելով,գնաց այդ կինը իր մեծ ընտանիքի հետ միասին,ու գիտեմ,որ այս մարդիկ միշտ են քեզ հիշելու ու փառք տալու Ռաֆս։Ու բոլոր մարդ արարածներն են դա անելու բալես,դու էնքա՛ն ուժեղ ես տղես,դու էնքա՛ն ուրիշ ես,դու էնքա՛ն մեծ Մարդ ես…..

Դե ես էլ գնամ…ու սենց էլ ամեն անգամ ավելի հանգած,չգիտեմ ինչպես նորից ես վեր եմ կենում,քեզ հաջող անում տղես,բռնում քրոջդ ձեռքը ու ինքս ինձանից փախչելով, մեկընդմիշտ մնում եմ պատերազմի օրերի մղձավանջի մեջ,որովհետեւ իմ պատերազմը չի վերջանալու…..

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Աղբյուրը


Post Views:
0