Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Շահեն Հարությունյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների

միությունը՝ խորին ցավակցություններ հայտնելով Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։ Շահեն Հարությունյանը ծնվել է 1951 թվականին: 1998 թվականից աշխատում էր

Վանաձորի Հովահննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացել է «Ալխո», «Ախ, փարիզուհիներ, փարիզուհիներ»,

«Աշնան արև», «Ծաղկած դեղձենի», «Գիշատիչների խնջույքը», «Լինում է, չի լինում», «Հրադադար», «Արքա Լիր», «Բժիշկ Այբոլիտ», «Քառասուն օր համբառնալուց առաջ» ներկայացումներում:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․


Post Views:
0