shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։43-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-

փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները, մարելով երրորդ փակուղու 1-ին տան 1-ին հարկում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Հրշեջ-փրկարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում է մարզային

փրկարարական վարչության պետ Դմիտրի Պետրոսյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանն ու վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանը։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և

հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել նաև Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կիսաայրված՝ մասամբ մոխրացած քաղաքացին նույն տան բնակիչ՝ 48-ամյա

Գագիկ Բ-ն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Իսկ մարզային փրկարարական վարչությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար կրակի առաջացման պատճառները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին ծառայող էր։

shamshyan.com writes ․ Today, on April 28, a tragic event took place in Aragatsotn region. At around 07:43, the 9-11 operative control center of the Rescue Service of the Emergency Situations received an alarm that a fire had broken out in one of the houses in Oshakan village. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, 2 fire brigades from the 19th fire-rescue detachment of the Aragatsotn regional rescue department of the Emergency Situations Ministry operatively arrived. The firefighters, extinguishing the fire on th

e 1st floor of the 1st house of the 3rd dead end, found a man’s body there. The fire-rescuers brought the body to the ambulance of “Ashtarak” medical center. The work of the firefighters is headed by the head of the regional rescue department Dmitri Petrosyan. The operative group of the Ashtarak police department headed by the head of the department Ruben Nersisyan arrived at the scene. The head of Aragatsotn regional department of the police Vahan Aghgashyan and the deputy head of the department Valeri Baghyan al

so arrived. The information about the case was passed to the Aragatsotn Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation group headed by the head of the department Samvel Simonyan, especially the senior investigator for key cases Stepan Sukiasyan arrived. S., who is leading the investigation on t