Կարևոր տեղեկություն՝ վարկ կամ ապառիկ ունեցող քաղաքացիների համար․ իմացեք հիմա, թե որքան եք պարտք և դեռ որքան պետք է վճարեք։Ցանկացած անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտը) կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից` ստանալով իր վերաբերյալ վարկային զեկույցի թղթային տարբերակը ԱՔՌԱ-ի գրասենյակից, կամ էլեկտրոնային տարբերակը՝ նախապես գրանցվելով ԱՔՌԱ-ի ինտերնետային կայքէջում և օգտվելով «Առցանց ինքնահարցում» ծառայությունից, ինչպես նաև ՀայՓոստի մոտկա բաժանմունքներից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Այս մասին հայտնում են վարկային բյուրոից։ Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերըՖիզիկական անձ (Սուբյեկտ) — Վարկային զեկույց ստանալու դիմում , Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը , Սուբյեկտի սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր) , Սուբյեկտի անունից այլ անձի ներկայանալու դեպքում Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ) , Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը ։

Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր։Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր: Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի):

Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:

Վարկային զեկույցում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարկային պատմության սուբյեկտը պետք է ուղղման պահանջով դիմի անմիջապես այդ տվյալները ԱՔՌԱ-ին փոխանցած կազմակերպությանը:Այն դեպքում, երբ վարկային զեկույցից պարզ չէ, թե որ կազմակերպությունն է հանդիսանում նշված տվյալների աղբյուրը, վարկային պատմության սուբյեկտը կարող է դիմել ԱՔՌԱ-ի գրասենյակ` տվյալների աղբյուր հանդիսացող կազմակերպությանը պարզելու նպատակով: Տվյալների ուղղումը կատարվում է տվյալների աղբյուրի կողմից:

Important information for citizens with loans or credits ․ Find out how much you owe և how much you still have to pay. On the ACRA website, using the “Online Self-Questionnaire” service, as well as at the nearest HayPost branch, submitting relevant documents.

This was reported by the credit bureau. In order to receive a credit report, the following documents are required: Individual (Subject) – Credit report application, Entity passport և copy thereof, Entity social card և copy thereof (optional) with notarization), the passport of the Authorized person և a copy of it.

Other documents required by ACRA in special cases. Credit report is usually provided immediately if all required documents are submitted. In some cases, however, the credit report process can take up to two business days. According to the legislation of the Republic of Armenia, ACRA may not publish any data on the data subject without the consent of the latter (except in special cases provided by law).

The credit report can be requested only with the written consent of the data subject. The written agreement may be a separate document or included in the content of the loan application or agreement of the bank or credit organization.