Փայլակ Ուռուսյանն իր էջում գրել է.

Վարչապետ Փաշինյանի հրաժարականից հետո երկրում մոլեգնում է թիվ մեկ ամբաստյալին պաշտպան սահմանադրատգետների և իրավաբանների ոռնոցը ընդդեմ ժողովրդի իշխանության։

Ժողովուրդ ջան, ես երբեք հակառուսական կողմնորոշում չեմ ունեցել ու չեմ էլ ունենա։ Բայց, ես հասկացա, որ այս արտահերթ ընտրությունները միջնորդավորված է մեր դարավոր բարեկամ՝ ՌԴ-ի կողմից, որ վերջնականապես ազատվի այս հրեշից։

Վերջինս իր զառանցանքներով ու իր Ռուսաստանի բաքվաղարաբաղական ազգադավ դիասպրով ոչ միայն դարդ և ցավ է մեր երկրի համար, այլ աֆրիկյան հրեշատիպ գազանի ոսկորի պես խրված է նաև Վլադիմիր Վլադիմիրիչի կոկորդին։

Պուտինը լավ գիտակցելով, որ հայ ժողովուրդը ատում և զզվում է հրեշից, իմ կարծիքով խնդրել է Նիկոլին, որ արտահերթ ընտրությունների միջոցով բոլորին ցույց տա, թե ոնց հայ ազատատենչ և անկոտրում ժողովուրդը նրան ուղարկեց պատմության աղբանոցը։

Հրաժարականից հետո Վարչապետ Փաշինյանի պաշտոնավարումը, սահմանադրության շրջանակներում է։ Ոչինչ ժողովուրդ ջան, մեզ համբերություն ու անկոտրում ոգի։ Մենք՝ ժողովուրդն է տերն իր պետության։



Post Views:
44