Լուսինե Իսկանդարյանը գրել է.
Պш տերազմն անդրադարձավ միայն նրանց վրա, ովքեր կորցրեցին: Մնացած բոլորի կյանքում ամեն բան նույնն է… Կես տարի, գրողը տանի… չի անցել, չեմ զգում… Պш տերազմն անդրադարձավ միայն նրանց վրա, ովքեր կորցրեցին, մնացածի կյանքը նույն կերպ շարունակվում է: Այո´, ես դա յուրաքանչյուր օր եմ տեսնում:

Մեքենաների նույն ճռիկ ձայները, նույն բարձր երաժշտությունը, նույն անտակտ հռ հռոցները, նույն լшզված մասան, նույն սեթևետող աղջիկները, նույն թուրքական ապրանքները և խանութները, նույն լեփ լեցուն սրճարանները և փաբերը, նույն անտակտ և կե ղտոտ բերան մարդիկ, նույն նրանք, ովքեր պш տերազմական օրերին դարձել էին «անձնվեր հայրենասերներ»,

«սш հման պահողներ», աղջիկներն «սուրբ քրեր» ասողներ, աջ և ձախ իրենց «կարևոր» ներկայացնողներ: Այժմ կասեք, մարդիկ ապրում են, կամ կասեք փորձում են ապրել… չէ, գիտեք, հիշեք սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արված արտահայտություններն ու ուշադրություն դարձրեք նույն մարդկանց արտահայտություններին հիմա: Այլ է, երբ անձինք չունեն անմիջական հարազատի կп րուստ ու ապրում են

սրճարաններ գնալով, ծիծաղելով, և այլ է էն ինչ ես նկատի ունեմ: 2 տարբեր խմբեր մասին է, դուք հասկանում եք միանշանակ: ՁԵՎԱԿԱՆ…. հաստատ շատերին հիշեցիք Ձեր շրջապատից: Աննորմալ շատ են: Կամ գուցե նորմալ: Կորցրեցի երեք եղբայրներիս․․․ միակ հարազատ եղբորս՝ Սարգիս երեսուն տարեկան, հորաքրոջս տղային՝ Էրիկ տասնութ տարեկան, հորեղբորս տղային՝ Ջանիկ 19 տարեկան։ Ախր ինչ

համարձակությամբ եք վիշտը դարձրել չափման միավոր․․․ >, >, >, >, >, >, >,

հույս ունեք դուք>>,,, և այսպես շարունակ։ Ախր ո՞նց եք հшմարձակվում վիշտը դարձնել չափելի։ Չափեք կգ, հեռավորություն, սակայն վի՞ շտ։ ՎԻ ՇՏՆ ԱՆՉԱՓԵԼԻ Է!!!!!! Եվ ո՞նց եք որոշում վշ տшցող մարդուն ասել՝ ինչպես ապրի։ Մտածեք, դուք մի պահ եք տեսնում նրան, որոշում եք ասել․ >, >, > և այլն և այլն․․․ Դուք դա մի

անգամ ասում և գնում եք, իսկ դիմացինն օրական անհաշիվ լսում է արտահայտություններ, որոնց մասին նույնիսկ չի էլ մոռանում․․․ սակայն 1-ի մոտ մեծ քայլերով է ստացվում առաջ գնալ, մյուսի մոտ դանդաղ, իսկ այդ > կարիքը ընդհանրապես չկա։ Գիտե՞ք ինչի կարիք կա։ Պարզապես, առանց խոսք ԳՐԿԵԼՈւ, իրար հետ թեյ խմելու, սակայն սրանցից կարևորը ԼՈՒՌ գրկելն է։ Հավատացեք դիմացինը հասկանում է, որ խոսքեր այդպիսի պահերի համար չեն ստեղծվել։ Ինձ ասում են ինչ լավ է, որ

չարացած չես: Եվ ես հասկանում եմ, որ միգուցե դա ակնհայտ չի, սակայն ես չարացած եմ այս անարդար, անտրամաբանական և սխալ որոշումներ կայացնող ԿՅԱՆՔ կոչվածի վրա: Սակայն կենդանի էակներից չգիտեմ ում մե ղամшդրեմ, ում վրա գп ռամ, ում վատը ուզում, ում ատեմ,,, չէ որ քայլերի հաջորդականությունը, որը տեղի է ունեցել (ունենում) իմ և իմ պես շատ ընտանիքների հետ, տш կանք է: Հի մшր, տգ ետ, անխիղճ ու տшնջամ шհ անողն է… ԿՅԱՆՔԸ… Հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ մե ղшվոր են, բայց

հեղինակը կյանքն է․․․ հիշեք ինձ մինչ սեպտեմբերի քսանյոթը և հիշեք ինձ հիմա: Այո, այս ամենը գրում է մի անձ, ում լավատեսության, դրական աուրայի և կյանքին սիրահարված ապրելու ձևը շատերին էր զարմացնում: Իմ ծիածանը վերցրեցին ինձնից, կապեցին ձեռքերս, այրեցին աչքերիս առաջ ու ինձ վերադարձրեցին մոխիր: Այժմ մի գույն եմ միայն տեսնում` գարշ մոխրագույն: Դարերը նույնիսկ ունակ չեն մп խիրը վերականգնել: Սակայն շատերը իրենց իրավունք են տալիս ինձ

խորհուրդ տալ ապրել մп խիրը մի կողմ դրած, չհասկանալով, որ դա դшտարկությունն է, ես այլ բան էլ չունեմ: Խորհուրդների փոխարեն պետք է զուտ փորձել օգնել, որ այդ ծանր մп խիրը բռնած ողնաշարս կոտրելով չընկնեմ գետին՝ վերջին շնչովս:
ախ այդ կյանքը․․․․Կուտակվել էր շատ․․․ գուցե օգնի ինձ, ձեզ և մեզ։ Պш տերազմն անդրադարձավ միայն նրանց վրա, ովքեր կորցրեցին: Մնացած բոլորի կյանքում ամեն բան նույնն է… Եթե կարիք կզգաք այս նյութով կիսվելու, իմացեք ես դեմ չեմ,,, ուղղակի նշեք ինձ, քանզի սրանք հենց իմ մտքերն են, գրված մեկ շնչով․․․


Post Views:
17