Կարդացեք նաև՝

Աննա Իսրայելյանի վկայություններ
Aquote1.png Նախ դահլիճի առաջին դռնից ներս խուժեց բաց գորշավուն երկար անձրևանոցով Նաիրի Հունանյանը և ավտոմատի կրակահերթ ուղղեց Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների վրա: Կրակում էին հատկապես կառավարության և «Միասնության» շարքերի վրա: Այդ պահից սկսյալ կառավարության բոլոր անդամները, պատգամավորները և լրագրողները պառկեցին հատակին՝ վախից գլուխները երբեմն-երբեմն բարձրացնելով: Ես շարունակում էի ձայնագրել՝ Նաիրին ու իր գործակիցները հայհոյանքներ էին շաղ տալիս: Մի պահ տեսա, որ Նաիրին նորից կրակեց Վազգեն Սարգսյանի վրա, որը նստած դիրքում, մի կողմ թեքված էլ մնացել էր: Քիչ անց Նաիրի Հունանյանը հայտնվեց ԱԺ ամբիոնին: «Հանգիստ նստե՛ք, և հրամայեց և ենթադրելով, որ նիստը շարունակվում է ռադիոհեռարձակվել՝ բարձրախոսով ազդարարեց: – Սիրելի հայրենակիցներ, ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք: Բոլորդ դեպի Ազգային ժողով: Եվ մենք կհաղթենք: Եվ այս պ…կի ծնունդները մեր արյունը չեն ծծի: Մեր ամբողջ հարստությունը թալանեցին:

Հերիք եղավ, բոլ եղավ: Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր»: Ու դարձյալ կրակահերթ արձակեց: «10 տարի մեր արյունը ծծեցին», – այս արտահայտությունը Նաիրի Հունանյանը կրկնում էր անընդհատ՝ և անդադար էլ կրակահերթեր արձակում: Որևէ պահանջ առաջ չէին քաշում՝ տպավորությունն այն էր, որ ծրագրել էին միայն ղեկավարների ֆիզիկական ոչնչացումը, իսկ թե ինչ անել հետո՝ հստակ չէին պատկերացնում: «Ռադիոն աշխատո՞ւմ ա: Եթեր գնո՞ւմ ա: Զանգի Տիկոյին, ասա՝ եթե եթեր չգնա՝ Նաիրին հերդ կանիծի»,- այստեղ նշենք, որ Նաիրի Հունանյանն ու Տիգրան Նաղդալյանը Հայ ուսանողության դաշինք կազմակերպության հիմնադիրներից էին և 1988-ին ուսանողական շարժումների կազմակերպիչները՝ ինչպես նաև այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, որի և նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցելը կարծես ահաբեկիչների միակ պահանջն էր: «Դու մոռացե՞լ էիր, որ հայ ժողովուրդը տեր ունի, արա՛»,- արդեն անկենդան վարչապետին հարցումներ էր ուղղում Նաիրի Հունանյանը, հայհոյում ու նորից կրակում՝ «5 տարի չթողիր, որ էս ժողովուրդն ընտրություն անի»: Լրագրողներից մեկի մոտ հիստերիա սկսվեց:

«Հանգիստ մնացեք: Բոլորդ դուրս եկեք»,- ասաց Նաիրին և լրագրողներին դուրս ուղեկցեց: «Շուտ արեք՝ դուրս եկեք և ամբողջ ժողովրդին բերեք դեպի շենք»: Դուրս գալու ընթացքում հասցրի տեսնել Անդրանիկ Մանուկյանի արնաշաղախ ձեռքը, կառավարության շարքում՝ Վազգեն Սարգսյանին և ինչ-որ մեկի արնածոր գլուխը: Հետո հասկացա, որ Լեոնարդ Պետրոսյանն էր, որ անմիջապես Վազգեն Սարգսյանի ետևում էր նստած և, ըստ ամենայնի, այդ պատճառով էլ զոհ դարձավ[10]: Aquote2.png
Այնուհետև Աննա Իսրայելյանը այլ լրագրողների հետ դուրս է հրավիրվում դահլիճից ու հետագա ընթացքին հետևել է ԱԺ-ի ներքին ցանցով հեռարձակմանը։