Հայ ազգը հաղթաթուղթ ունի, որը, թերեւս, աշխարհում ոչ ոք չունի: Խոսքը սփյուռքի մասին է: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասաց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովը:

«Օրինակ՝ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան, հավանաբար, Հայաստանում»,- նշեց նա:Նրա խոսքով՝ հայ հանրության շրջանում անհրաժեշտ է, առաջին հերթին, միմյանց ճշմարտությունն ասել, ու սկսել նրանից, թե օրինակ, Հայաստանում իրականում ինչքան մարդ է

բնակվում: «Տնտեսության տեսակետից ևս օբյեկտիվ տվյալներ չկան: Իսկ ինչ կասեք մշակույթի առումով: Դուք էնքան եք տարվել քաղաքականությամբ, որ մոռացել եք ե՛ւ մշակույթի, ե՛ւ տնտեսության մասին: Ժողովուրդը գնո՞ւմ է թատրոն, կոնսերվատորիա: Միեւնույն անձինք քվեարկում են մերթ մի կողմի, մերթ մյուսի օգտին»,- նշեց փորձագետը: Ինչ վերաբերում է Արցախում պш տերազմին, ապա Բելյանինովը կոչ արեց դրա արդյունքներից եզրակացություններ անել:

«Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո 5 վայրկյան անց: Շատ դժվար է ներսում шտելություն կուտակել: Մեծահոգությունը մեծ ժողովուրդների ճակատագիրն է, պետք է կարողանալ ներել: Մոսկվայում, օրինակ, հայերի ու ադրբեջանցիների միջեւ թշնш մություն չկա: Այո, ամեն մի ժողովուրդ անհանգստանում է իր հայրենիքի համար, բայց թշն шմություն չկա»,- եզրափակեց նա:


Post Views:
39