44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Հարազատների հետ կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է

ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվել անձանց, որոնց

գերության փաստն Ադրբեջանը հաստատել է, և որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են: «Տեսագրությունների միջոցով հաղորդագրություններ ուղարկել. սա նոր ձևաչափ է, որը կոմիտեի աշխատակիցները կարողացան կիրառել: Կարող ենք հույս հայտնել, որ

միջոցները կկարողանանք կիրառել, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են: Տվյալ դեպքում ընտանիքին տեսնել, հարազատին, ոչ միայն գրավոր, իր ձեռագրով գրած նամակով: Նախատեսում ենք, որ հնարավորության դեպքում նման հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն նրանց հետ, որոնք պահվում են Ադրբեջանում»,- ասել է նա:

People captured in Azerbaijan after the 44-day war sent a video message to their families through the International Committee of the Red Cross. This is the first time this m

eans of communication with relatives has been launched. Armenians detained in Azerbaijan were also given the opportunity to contact their relatives by phone. Zara Amatuni, head of communications programs at the International Committee of the Red Cross (ICRC) in Armenia, told Lurer that people whose captivity has been confirmed by Azerbaijan and who are regularly visited by the Red Cross Ba

ku office have been given the opportunity to contact relatives. “Send messages via videos. This is a new gauge that the committee staff was able to use. We can hope that we will be able to use the measures while people are in prison. In this case, to see the family, the relative, not only in writing, with a handwritten letter. “We plan to share such messages with those who are being held in Azerbaijan, if possible,” he said.

Сообщение Գերիներից նորություն ունենք появились сначала на .