Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի է խորանում տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչը երկիրը տանում է խորը ճգնաժամի: Օր առաջ պետք է նշմարել հայ ժողովրդի համար նոր տեսլական՝ ուր է գնալու երկիրը, ինչ թիմով և գործիքակազմով: Ընտրությունները չպետք է անցկացնի գործող իշխանությունը, քանի որ նրանք չեն կարող դա անել և դժվար թե ունենան բավարար կամք և գործունակություն, ոերկրում ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան ազատ ու արդար ընտրություններ ապահովելու համար։ Իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ հանուն իրենց դիրքերի պահպանման պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը, մերժել պետականամետ մտածելակերպն ու օրինականությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում չգնալ արտահերթ ընտրությունների:

«Ես ուզում եմ ներկայացնել, թե ինչու ճիշտ չէ գնալ արտահերթ ընտրությունների: Մեր երկիրը դրան պատրաստ չէ: Հասկանալով միջազգային քաղաքականության իրավիճակը թե տարածաշրջանում, թե հետխորհրդային երկրներում, մենք պատկերացնում ենք, որ սկսվում է մի նոր կոնֆլիկտային փուլ: Մենք ունենք անվտանգության նոր սպառնալիքներ»:

Հետևապես՝ նրանց առաջարկն է չգնալ նոր ընտրությունների․ «Այդ ժամանակ ամեն կուսակցություն զբաղված է լինելու իր նեղ կուսակցական շահերով: Դա մեզ բերելու է նոր ցնցումներ: Մենք առաջարկում էինք, որ լինի վարչապետի նոր թեկնածու, որը կարող է լինել չեզոք, ոչ կուսակցական, բայց բոլոր ուժերի կողմից ընդունելի: Այդ դեպքում հնարավորություն կունենային այսօրվա պատգամավորները շարունակել իրենց աշխատանքը, իսկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պահեր երկրի շահերը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք դրան հասնել»,-հավելում է պարոն Թովմասյանը։

Համոզված եմ, որ պարոն Թովմասյանը, ինչպես իրականացրեց իշխանությունների հեռացման համար 44-օրյա պայքարը և հասավ հաջողության, այնպես էլ այս պահանջը կիրագործի, որովհետև ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ։

The economic, political, moral and psychological atmosphere in the Republic of Armenia is deepening, which leads the country to a deep crisis. A new vision for the Armenian people should be noticed a few days ago: where the country will go, with what team and tools. Elections should not be held by the current government, as they can not do so և hardly have enough will և capacity to ensure free and fair elections in accordance with democratic principles in the country. The authorities have repeatedly proved that they are ready to violate the Constitution, to reject the pro-state mentality and legitimacy in order to maintain their positions..

.

Taking into account the above-mentioned, Artak Tovmasyan, a member of the “Third Force” civil initiative, issued a message urging not to go to the snap elections.

“I want to present why it is not right to go to snap elections. Our country is not ready for that. Understanding the state of international politics both in the region and in the post-Soviet countries, we imagine that a new phase of conflict is beginning. “We have new security threats.”

Therefore, their suggestion is not to go to new elections ․ “Then each party will be busy with its narrow party interests. It will bring us new shocks. We suggested that there be a new candidate for Prime Minister, who could be neutral, non-partisan, but acceptable to all forces. In that case, the current deputies would have the opportunity to continue their work, and the acting Prime Minister would protect the interests of the country, both internally and externally. I am sure that we can achieve that, “Mr. Tovmasyan added.