Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը։ Կհանվի «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար՝ որպես պետական տուրք նախատեսված վճարման ենթակա 12.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման օրենսդրական պահանջը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման ներկայիս գործող կարգավորումների համաձայն՝ ձեռք բերվող տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը պետք է իրականացնի Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում և «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարի 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք՝ անկախ հատկացվող համարանիշի ցանկալի

համարվելու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից։ Ներկայումս առաջարկվում է ՀՀ կառավարության սահմանված կարգով նախատեսել պայմաններ հաշվառվող տրանսպորտային միջոցի նախկին սեպականտիրոջ համաձայնության դեպքում չփոխարինել հաշվառվող տրանսպորտային միջոցի հերթական կամ ցանկալի համարանիշերը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ

ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում, քանի որ «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարման է ենթակա 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք և անկախ հատկացվող համարանիշի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարվելու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից, պետական տուրքի գումարը մշտապես ենթակա է վճարման։ Միայն 2020

թվականի ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցի ցանկալի (36.000 ՀՀ դրամ արժողությամբ) հաշվառման համարանիշով հաշվառվել է 20.514 տրանսպորտային միջոց, հետևաբար ՀՀ պետական բյուջե գանձվել է 738.504.000 ՀՀ դրամ գումար, իսկ օտարված տրանսպորտային միջոցի համարանիշի փոփոխությամբ՝ հերթական համարանիշ է հատկացվել 81.032 տրանսպորտային միջոցի, ուստի ՀՀ պետական բյուջե գանձվել է 972.384.000 ՀՀ դրամ գումար։ Ընդհանուր 2020 թվականի ընթացքում ցանկալի և հերթական համարանիշերի հատկացման արդյունքում որպես պետական տուրք ՀՀ պետական բյուջե գանձվել է 1.218.552.000, իսկ ընդհանուր առմամբ՝ 1.957.026.000 ՀՀ դրամ գումար։

The police presented the project of making changes in the government decision for public discussion. The legal requirement for the payment of 12,000 AMD state duty subject to payment as a state duty will be removed in order to provide a vehicle registration number (except for a transit-temporary license plate) defined by Article 16 of the Law on State Duty. The substantiation states that according to the current regulations of the RA Government Decision N 1251-N of September

.

9, 2010, the state registration of the acquired vehicle և registration must be carried out by the competent subdivision of the Traffic Police ի Article 16 of the Law on State Duty According to this, to pay 12,000 AMD as a state duty for allocating a car registration number (except for a transit-temporary number plate), regardless of the payment of the additional amount fixed by the legislation subject to payment for the license plate to be considered desirable. At present, it is proposed to envisage conditions in accordance with the procedure established by the Government of the Republic of Armenia, in case of the consent of the previous owner of the registered vehicle, not to replace the regular or desired license plates of the registered vehicle. With the adoption of the decision of the Government of the Republic of Arme

nia “On Making an Addendum to the Decision N 1251-N of September 9, 2010” the Government of the Republic of Armenia is expected to significantly reduce revenues in the state budget, as according to Article 16 of the Law on State Duty. Except for the provision of a transit (temporary number plate) 12,000 AMD as a state fee, regardless of the payment of the additional number fixed by the legislation subject to the legislation to be considered desirable or in high demand, the amount of the state fee is always subject to payment. In 2020 alone, 20,514 vehicles were registered in the RA with the desired vehicle registration number (worth 36,000 AMD), then 738,504,000 AMD was collected from the RA state