Կիեւում ձերբակալել են 16-ամյա դեռահասի, որին կասկածում են ծնողների եւ 8-ամյա եղբոր սպանության մեջ, հայտնում Է Ուկրաինայի Ազգային ոստիկանության Կիեւի վարչության մամուլի ծառայությունը: Ոստիկանություն է դիմել տեղի բնակչուհին եւ հայտնել, որ իր որդին, որը կնոջ եւ երեխաների հետ ապրում է Ռեւուցկու փողոցում, արդեն երեք օր է՝ կապի դուրս չի գալիս:

«Բնակարանում մենք հայտնաբերել ենք բնակարանի տերերի եւ նրանց մանկահասակ որդու մարմինները՝ բռնության հետքերով։ Նրանք 1971, 1979 եւ 2012 թվականներին ծնված տեղի բնակիչներ են։ Մենք պարզել ենք, որ զոհերի 16-ամյա ավագ որդին ներգրավված է ծանր հանցագործության իրականացման մեջ: Դեռահասը բերման է ենթարկվել տարածքում աշխատելիս, նրա մոտ

հայտնաբերվել է դանակ, որը առգրավվել եւ ուղարկվել է համապատասխան փորձաքննության»,- մեջբերում է Կիեւի ոստիկանության վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոյի մամուլի ծառայությունը։ Ոստիկանությունը պարզել է, որ կասկածյալը ծնողների հետ հերթական կոնֆլիկտի ընթացքում նախ դանակահարել է հորն ու մորը, ապա սպանել է նաեւ 8-ամյա եղբորը: Նա մի քանի օր մնացել է

մահացածների հետ բնակարանում։ Երբ սկսել են փնտրել նրա ծնողներին, դեռահասը որոշել է դիմել փախուստի։ «Կանխամտածված սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել, հոդվածը նախատեսում է ցմահ ազատազրկում:

A 16-year-old teenager has been arrested in Kiev on suspicion of killing his parents and 8-year-old brother, the press service of the Kyiv Department of the National Police of Ukraine reports. A local woman reported to the police that her son, who lives with his wife and children on Revutsky Str

eet, has not been in touch for three days. “In the apartment, we found the bodies of the apartment owners and their young son with traces of violence. They are locals born in 1971, 1979 and 2012. We found out that the 16-year-old eldest son of the victims was involved in a serious crime. The teenager was detained while working in the area, a knife was found in his possession, which was confiscated and sent

for appropriate examination, “the press service of the head of the Kiev police department Andrei Krishchenko was quoted as saying. The police found out that the suspect first stabbed his father and mother during a regular conflict with his parents, then killed his 8-year-old brother. He stayed in the apartment with the dead for several days. When they started looking for his parents, the teenager decided to run away. A criminal case has been filed under the article “Pre