Վարդուհի Վարդանյան (հունիսի 27, 1976, Երևան, Հայաստան – հոկտեմբերի 15, 2006, Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ երգչուհի[2]։

Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի։ Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան – Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարիցԾնվել է 1976 թվականի հունիսի 26-ին, Երևան քաղաքում։ Ընտանիքի 3 զավակներից մեկն էր։

1983 թվականին դպրոցում բացվում է երգի խմբակ, որին հաճախում է նաև Վարդուհին։ Հետագայում խմբակը դարձավ Աշոտ Բզնունու երաժշտական խումբ։1986 թվականին Վարդուհին որոշում է երգը տեղափոխել պրոֆեսիոնալ հարթակ և սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի վոկալ խումբ։ Այնուհետև նա սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։

Այս տարիների ընթացքում նա ձեռք է բերում իր սեփական երաժշտական ճաշակը։ Ամենից շատ նա ցանկանում էր երգել Ուիթնի Հյուսթոնի հետ։