«Բանակում»-ի Էմիլի մասնակցությամբ միջադեպ Հյուսիսային պողոտայում. կան բերման ենթարկվածներ

Հյուսիսային պողոտայում երեկ միջադեպ է տեղի ունեցել «Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանի և «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների միջև։ Մեր տեղեկություններով՝ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչից հետո Էմիլը դիմել է իրավապահներին։

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ երեկ մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում իրեն հրել են, հարվածել։

Ոստիկանության ծառայողները հյուսիսային պողոտայից ծեծի կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի և հրավիրել ահազանգողին։

Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածները «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ Գեւորգ Գյուլումյանը եւ Արթուր Ալեքսանյանն են, որոնց ժամեր անց ազատ են արձակել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն, նախապատարսվում են նյութեր։