SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով: Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Ախուրյան շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մարմնի տարբեր հատվածներում ստացած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներով «Գյումրի»

բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Ավալյանը, Ախուրյան գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհեր Իգիթյանն ու 23-ամյա Գևորգ Դարբինյանը: Մինչ Գյումրու բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի և

ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ, տաք հետքերով, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված անձանց և ոմն քաղաքացու միջև Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 104 հասցեի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով վերջիններս սուր կտրող-ծակող գործիքի հարվածներից վնասվածքներ են ստացել: Կարճ ժամանակում Շիրակի մարզի ոստիկանները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռաֆայել Մ.ն- է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ապրիլի 25-ին

ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ իր ընտանիքին պատկանող խանութում: Փաստի առթիվ Կումայրիի ոստիկանության հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

According to SHAMSHYAN.com, the Kumayri police department in Gyumri is preparing materials on the April 24 stabbings in the Shirak region. On that day, at around 11:00 pm, the Kumayri Police Department received a call from the Akhuryan Ambulance Station that a group of doctors on duty had taken 3 citizens to Gyumri Medical Center with bodily injuries received in different parts of the body. According to phot

ojournalist Gagik Shamshyan, the operative group of the Kumayri police department left for the hospital. While the doctors of Gyumri were providing medical assistance to the wounded, the operative group of Shirak Regional Police Department headed by the head of the department Aram Ghazaryan, the operative group of Akhuryan police department headed by Arthur Bdoyan, the operative group of Kumayri police department headed by Aram Gharibyan took the necessary steps. – Intelligence measures revealed that a quarrel took place between the mentioned persons in front of 104 Gorky Street, Gyumri, as a result of which the latt

er were injured by the blows of a sharp cutting-piercing tool. In a short time, the police of Shirak region found out the identity of the suspect, 30-year-old Rafael M., a resident of Gyumri, who voluntarily presented himself to the Kumayri police department on April 25 as a result of explanatory work. at around 9:00 pm in a shop belonging to his family. The Kumayri Police Investigation Department is preparing mate

rials on the fact. A forensic examination has been ordered and measures are being taken to find the knife used in the crime. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force.