Բռնաբարությունը ուղղված է կնոջ սեռական ազատություն կամ մինչև 16 տարեկան աղջիկների սեռական անձեռնմխելիության դեմ։ Բռնաբարությունից տուժող կարող է հանդիսանալ միայն իգական սեռի ներկայացուցիչը։

Բռնաբարության օբյեկտիվ կողմը բնութագրվում է տղամարդու սեռական հարաբերությամբ կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով։ Օբյեկտիվ կողմը ձևավորվում է 2 տեսակի գործողությունների կատարմամբ՝

Սեռական հարաբերություն,
Ֆիզիկական բռնության գործադրում կամ դրա օգտագործման սպառնալիք, կամ տուժողի անօգնական վիճակի օգտագործում։