Ինչպես տեղեկացրել ենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընդունել է Հայոց Ցեղասպանությունը։ Նրա ելույթից հետո Թուրքիան հասկացավ, որ իրեն պիտակավորել են որպես հանցագործ։

Սա լուրջ հարված էր Թուրքիային։ Հաջորդ օրը Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց․

«Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացվի թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրամյակների ընթացքում և օրինակ համարվել ամբողջ մարդկության համար:

Հարգում եմ Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը, ցավակցում եմ նրանց թոռներին։ Ներողություն եմ խնդրում ամբողջ հայ ազգից, պարոն Փաշինյանից՝ իմ ազգի և իմ նախնիների անունից», — ասվում է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղված Էրդողանի ուղերձում:

Նա նշում է նաև, որ ԱՄՆ օգտագործում է 1915թ․ դեպքերը, որպեսզի իր վրա ճնշում գործադրի։ Նա առաջարկում է հայերին իրենց հարցերը իրենք լուծեն, և չթողնեն, որ ԱՄՆ կամ Ռուսաստանը խառնվեն հարցի լուծմանը։

«Չեմ կարող թույլ տալ, որ իմ նախնիների արածը վերագրեն ինձ կամ իմ ազգին։ Մենք ժողովրդավար հանրապետություն ենք, և կարող ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ։ »-ասվում է հաղորդագրության տեքստում։