Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկու երկրների համատեղ քայլերը՝ վերջին գործընթացների ֆոնին: Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի

հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։ Նշելով, որ այս որոշումը սխալ է, Ալիևը այն «պատմական սխալ» է որակել: Նա ասել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այս հայտարարությունը: Ալիևը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Թուրքիայի կողքին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նախագահ

Իլհամ Ալիևին աջակցության և արտահայտած դիրքորոշման համար: Նա նաև նշել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին: Պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների

նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին

խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Azerbaijani President Ilham Ali and Turkish President Recep Tayyip Erdogan discussed the joint steps of the two countries over the recent developments. During the telephone conversation, the heads of state condemned US President Joe Biden’s statement on the occasion of the 106th anniversary of the Armenian Ge

nocide. Noting that this decision was wrong, Ali called it a “historic mistake.” He said that Azerbaijan considers this statement unacceptable. Ali once again reminded that Azerbaijan has always been by Turkey’s side. President Recep Tayyip Erdo :an thanked President ամlham Ali: for his support: position. He also noted that Turkey has always stood by Azerbaijan. The Heads of State expressed satisfaction with the dev

elopment of fraternal and friendly relations between Azerbaijan and Turkey in all spheres. It should be reminded that in his address to the Armenian people on April 24, US President Joe Biden officially recognized the Armenian Genocide for the first time among US presidents. Biden used the term “genocide” in his message. It should be noted that in recent days rumors have been circulating that Biden intends to re

cognize the Armenian Genocide. US media quoted sources in the US presidential administration as saying that Biden had even informed Turkish President Recep Tayyip Erdogan of his intention.