Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բազալտ–բետոնե պատվանդանին, կոտրել այն և կոտրված

էլեկտրասյան հետ կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, դուրս են բերվել գետից և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության

ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բադիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս»-ի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում՝ նոր էլեկտրասյուն տեղադրելու և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Shamshyan.com writes. Today, on April 25, an emergency situation took place in Yerevan. At around 02:40, a Nissan X-Trail car left the traffic lane in Hrazdan gorge, under still unknown circumstances, collided with an iron electric pole, broke it, went forward, collided with a basalt-concrete pedestal, broke it with a broken electric pole. appeared in the Hrazdan River. As photojournalist Gagik Shamshyan reports

from the scene, 4 people were rescued after the accident, the first to be rescued by the citizens: He was brought from the river and taken to Armenia Medical Center. Officers of the Yerevan Traffic Police and the on-duty group of the Arabkir Police Department arrived promptly. Arsen Karapetyan, the duty officer in charge of the Operative Management Center of the Yerevan Traffic Police, passed the information abo

ut the accident to the Traffic Police Traffic Accident Investigation Department, from where the on-duty team headed by the head of the department Grigor Avetisyan and senior investigator Artyom Badikyan arrived. Regarding the fact A. Materials are being prepared by Babikyan. The police find out the identity of the driver and the injured. The employees of “Yerkaghluys” of Yerevan Municipality arrived operatively, who are working on installing a new electricity pole and restoring the electricity supply.