Կաշառք պահանջած համայքնային ոստիկանը բերման է ենթարկվել ներքին անվտանգության վարչություն։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Փետրվարի 22-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի հաղորդում է տվել, որ փետրվարի 19-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողն իր փաստացի հաշվառումն արագ իրականացնելու պատրվակով իրենից պահանջել է 200 ԱՄՆ դոլար կաշառք։

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ՔՈԳ վարչության և տարածքային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, ոստիկանության ավագ լեյտենանտը փետրվարի 22-ին՝ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։