Ավետ Վարդգեսի Բարսեղյան (հուլիսի 23, 1980, Երևան), Հանրային հեռուստաընկերության հաղորդավար

Ծնվել և ապրում է Երևանում։ 1997 թվականին ավարտել է Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցը։ Ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի

պատմաիրավագիտական ֆակուլտետ։ 2001 թվականին ավարտել է այն և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժին։

Հայ էստրադայի բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը։