Կարդացեք նաև՝

«Ադրբեջանցիներ» անվանումը կիրառվում է 1936 թվականից միայն, «Ստալինյան Սահմանադրության»(ԽՍՀՄ 1936 թ Սահմանադրություն) ընդունումից հետո, երբ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ հանրապետության փոխարեն կազմավորվում են երեք նոր սոցիալիստական հանրապետություններ, արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակչությունը անկախ ազգային պատկանելիությունից(իսլամացած հայեր, թաթեր,

թալիշներ, ուտիներ, լեզգիներ և այլ ցեղեր ու ցեղախմբեր) կոչվեցին «ադրբեջանցի», ասել է թե Ադրբեջանի բնակիչ։ Մինչ այդ ժամանակը այդ ժողովրդին ընդունված էր անվանել «թաթարներ», «ադրբեջանի թաթարներ»[23] [24] և «կովկասյան թաթարներ»[25]։ Ադրբեջան երկրանունը իրանական հին աղբյուրներում հիշատակվում է

«Ատրպատական» նախնական ձևով (որը գիտական գրականության մեջ բացատրվում է երկու ձևով՝ Ատրպատ իշխողի տիրույթ կամ կրակի տաճար), և մինչև 20-րդ դարի 20-ական թվականները վերաբերվել է բացառապես Արաքսից հարավ ընկած տարածքին, որը համապատասխանել է նախ Մաննա, ապա Մարաստան, Իրան(Պարսկաստանի պատմական անվանումները) երկրների մի հատվածին։