
Հանրակրթության ոլորտում իրավունքներ ու պարտականություններ ունեն ոչ միայն մանկավարժներն ու սովորողները, այլ նաև սովորողների ծնողները։ Իրավաբան․net-ը ներկայացնում է, որ «Հանրակրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված են սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները։ Այսպիսով․ 1. Սովորողի ծնողն իրավունք ունի’ 1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը. 2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով. 2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը. 2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության

ծառայությունների վերաբերյալ. 3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով. 4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում. 5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին. 7STOPPED 6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը. 7) մասնակցելու ուսումնական հաստատության

կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ: 2. Սովորողի ծնողը պարտավոր է’ 1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար. 2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար. 3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել

աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ. 4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ. 5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ. 6) սույն օրենքի 15-րդ

(ուսումնական տարին) և 16-րդ (սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը և ազատումը) հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն. 7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը. 8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

In the field of general education, not only teachers and students have rights and responsibilities, but also the parents of students. Lawyer ներկայացնում net states that Article 28 of the Law on General Education defines the rights and responsibilities of a student’s parent. Thus ․ 1. The student’s parent has the right to: 1) choose the educational institution for the child’s education; 2) to cooperate with t

he pedagogical staff of the educational institution on the issues of organizing the education of his / her child; 2.1) participate in the development and implementation of the child’s individual education plan; 2.2) to receive the necessary advice on child education support services; 3) apply to the relevant

bodies for child development, education and upbringing; 4) to protect the legitimate interests of himself / her child in the relevant bodies; 5) Participate in the process of implementing general education programs and evaluating their effectiveness; 7STOPPED 6) to participate in the internal evaluation
of the educational institution; 7) Participate in the management of the educational institution in the manner prescribed by the charter of the educational institution. The student’s parent also has other rights defined by the legislation of the Republic