ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ մտադիր է ճանաչել է Հայոց ցեղաս պանությունը : Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի ՝ այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Թուրքական կողմը առայժմ չի արձագանքել է Սպիտակ տան հայտարարությանը:

Հիշեցնենք , որ ժամեր առաջ տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Նախագահ Ջոզեֆ Բայդենը այսօր զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ԱՄՆ նախագահը հետաքրքրություն հայտնեց կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ` լայն համագործակցության և տարաձայնությունների արդյունավետ կարգավորման հետ կապված: Առաջնորդները պայմանավորվեցին հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել անձնական հանդիպում՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի ամբողջ շրջանակը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․


Post Views:
2