Ռուսաստանի քաղաքացիություն հնարավոր կլինի ձևակերպել առանց մեկ այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու։

«Կոմերսանտ» թերթը գրում է, որ կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ անել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում, նախագծի աշխատանքները մոտենում են ավարտին։ Հնարավոր է` արդեն այս ամիս օրինագիծը մտնի Պետդումա։

Նախագծով զբաղվում է Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգն իրականացնող խումբը, որի առաջ խնդիր է դրված հնարավորինս շատ քաղաքացիներ (5-10 մլն) ներգրավել Ռուսաստան։ Հարցը լուծում են միգրացիոն ռեժիմի փոփոխման և քաղաքացիության ինստիտուտի բարեփոխման միջոցով։

Հայաստանը փոխում է քաղաքացիություն տալու կարգը. վարչապետը կստանա լրացուցիչ իրավասություն

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի 13 հոդվածի առաջին մասի «գ» կետը, որի համաձայն` այլ երկրի քաղաքացիություն ունեցողների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պայմաններից մեկն իրենց քաղաքացիությունից հրաժարվելն է։

«Առաջարկվում է բացառել ռուսական քաղաքացիություն հայցողի` օտարերկրյա պետության իրավասու մարմնին իր քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմելու պահանջը, այդ թվում այն անձանց համար, որոնք ռուսաց լեզվի կրող են ճանաչվել», – թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Քանի հայաստանցի է 5 տարում դարձել ՌԴ քաղաքացի
Օրինագծի մշակման աշխատանքն ավարտման փուլում է, նախագահի վարչակազմի հետ համաձայնեցնելուց հետո կուղարկվի Պետդումա։

Միգրացիոն օրենսդրությունը, ինչպես նաև ՌԴ քաղաքացիություն ստանալու նորմերը փոխելու գործընթացը մեկնարկել է 2018 թվականին։ Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը (գործում է մինչև 2025 թվականը) սահմանում է բացել Ռուսաստանը բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ապրել և աշխատել այնտեղ, պարզեցնել մուտքի կանոնները` ներառյալ վիզայի տրամադրումը, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիություն տալու ընթացակարգը։

Ըստ այդ հայեցակարգիմիգրացիոն քաղաքականությունը պետք է ուղղված լինի Ռուսաստան կամավոր տեղափոխվելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, այդ թվում երկիրը լքած քաղաքացիների համար, որոնք կարող են ներառվել դրական սոցիալական կապերի համակարգում և դառնալ հասարակության լիիրավ անդամ։.3

It will be possible to register Russian citizenship without renouncing the citizenship of another country.

“Kommersant” newspaper writes that the government is going to make change

s in the law “On Russian citizenship”, the project is nearing completion. It is possible that the bill will enter the State Duma this month.

The group implementing the concept of the State Migration Policy is engaged in the project, the task of which is to attract as many citizens (5-10 million) as possible to Russia. The issue is being resolved through a change in the migration regime and the reform of the institution of citizenship.

Armenia changes the procedure for granting citizenship. The Prime Minist

er will receive additional powers

The draft envisages repealing point “c” of the first part of Article 13 of the Law on Russian Citizenship, according to which one of the conditions for citizens of another country to obtain Russian citizenship is to renounce their citizenship.

“It is proposed to exclude the requirement of a Russian citizen to apply for renunciation of his citizenship to the competent authority of a foreign state, including those who have been recognized as Russian speakers,” the Kremlin press service said in response to the newspaper’s inquiry.