Աղոթք Փրկության. (26).Լսի՛ր ինձ, Տե՛ր իմ,Ինձ՝ մեղավորիս, որ Տառապում եմ մեղքերի բեռից, բազում ցավերից: Չարչարանքների, բազմության անթիվ բանակը՝ Քեզնո՛վ, թող որ նահանջի, քանզի՝ Քեզանով, Վահանով, սրով պիտի ջախջախվի:Ես միայն Քո մեծ օրհնությամբ պիտի օրհնվեմ ամեն ժամ: Ողորմի՛ր ինձ Տե՛ր, Ողորմա՛ծ Աստված,Ամեն բան, միայն Քեզնից է կախված՝ եթե շնչում եմ,Ապա, Քո շնչով՝ Դու՛ ես իմ շունչը, Եթե քայլում եմ՝ իմ Հենարանն ես,Եթե խոսում եմ՝ Դու ես իմ լեզվի արտահայտիչը, Եթե գործում է իմ մեջ այդ պահին հայտնված միտքը,Դու ես, որ պիտի ինձ հեռացնես չարի ախտակիր և գայթակղիչ, մոլորիչ մեղքից:Դու լռեցրու ամեն չար լեզու, որ ոչ ոք՝ հոգիս չկարողանա մեղքով պղտորել, մեղքով հատուցել,չարամիտ լեզվով, վիրավորանքով սիրտս բորբոքել: Դո՛ւ, Ճշմարտասե՛ր, Քո ճշմարտությա՛մբ թող պատվի հոգիս, պահպանիր Դու ինձ բոլոր ցավերից, բժշկիր սիրտս և Քո մեծ սիրո, կամքի համաձայն, ինձ Քեզ մոտ պահիր գաղտնի և անձայն: Քո ողորմությամբ Դու ինձ պաշտպանիր նենգ ու չարակամ, չարամիտ սրտից, Մի՛ թող, որ չարը խորտակի հոգիս, քանզի Քո հոգո՛վ, շնչո՜վ եմ ապրում,Քո հույսով, լույսով, կյանքով եմ ապրում , Քո հացով, ջրով, գինով եմ ապրում, Ապրում եմ միայն Քո խորհուրդներով և օրենքներով, Պատվիրաններով, Քո իսկ հրամանով, սրբության գնով, Բարձրյալիդ Հոգու օրհնություններով, ողորմությունով, կարեկից սրտի անարատ սիրով: Դո՛ւ ես Տե՛ր, Միակ Մխիթարիչը, Ինձ կանգնեցու ապահով վայրում, Քո սուրբ բարձունքին: Տե՛ր , որքան պիտի չարչարանքներս դեռ շարունակվեն, Քո դեղը տուր ինձ Քո հանգստության, Ինձ հանգիստ տուր Տե՛ր, որ հոգնածությամբ ես չտառապեմ, որ կարողանամ խաղաղվել իմ մեջ, ցածրանալ, փարվել՝ հողին հավասար, որ հենց նույն չափով՝ էլ վե՛ր բարձրանամ Քեզանո՛վ պիտի հետ վերադառնամ:Դո՛ւ Խաղաղարար,Քո խաղաղ Հոգին արթնացրու իմ մեջ, թող Քո լույսերը բոցաշունչ լեզվով, Իմ մեջ աղոթքի խոսքեր հնչեցնեն, և Քո մեծության չափերը բոլոր, ինձ չափավորեն, չա՛փ առնեմ Քեզնից, չափվեմ Քեզանով,և Քո չափածո գրչի տառերով,չափավորությամբ՝ խոնարհվեմ չափով.Չափ Խոնարհումի….Դու Մե՛ծ Թագավոր,Քո խոնարհության մեծ պատվանդանը, թող ինձ կանգնեցնի՝ Քո իսկ ընտրությամբ, որ տեսնեմ անթիվ ծաղկանոցներդ՝ Քո բարձունքների,Ծաղկած ծաղիկներ՝ բույրով անարատ, որ պիտի սնվեմ այդ գեղեցկությամբ,ծաղիկ ծաղկունքով ես քաղցրանամ և մշուշի մեջ թե անգամ մնամ, երբե՛ք ու երբե՛ք էլ չդառնանամ:Պիտի սովորեմ դուրս գալ մշուշոտ պատերի ներսից,Թե խավար լինի, ինձ կօգնի՛ լույսդ, Քո լույսը կօգնի մթության գրկում:Շուքդ, շվաքդ՝ ինձ վրա՛ թող Տե՛ր, Բերկրանքդ հալվի իմ երակներում, և երբ գաս Փառքով, Դու Նազովրեցի Հիսուս Թագավոր, Ինձ չմոռանա՛ս, ինձ կասես՝ արի՛,Զավակս, բարի՛փրկվա՜ծ ես Ինձնով….Հիսուս Քրիստոա.Ապրիլ 23. 2021թ.Սուսաննա Ղարիբյան.


Post Views:
0