Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքի էջում հրապարակվել է աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման տեսանյութը, որտեղ Հայաստանի երկրորդ նախագահը խոսել է սպասվող առաջիկա նախընտրական պայքարի մասին։

«Հիմա ես գիտեմ, շատերի մոտ այպիսի կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել և մենք հետ ենք մնում։ Հանգիստ ենք։ Հանգիստ, պլանավորված քայլերով առաջ ենք գնալու։ Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները։ Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ՝ ասելով, որ իրենք սկսել են, միգուցե, ես հետ կմնամ։ Այդպես չի լինելու»,- ասել է նա։

Քոչարյանի կանխատեսմամբ՝ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են երկբևեռ․ «Այն, ինչն այսօր անում է իշխանությունը՝ կապված իմ կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ տեղը քարոզչություն են անում։ Իրենք աջակցում են և աջակցելու են այս բևեռի ձևավորմանը։ Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ»։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց նաև, որ «գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար»։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Մանրամասն դիտե՛ք ստորև տեղադրված տեսանյութում

blob:https://www.facebook.com/ae77239f-4ffe-49fe-b866-b6d56064593f


Post Views:
0