«Ես միշտ աջակցել եմ իմ երկրին ու ժողովրդին: Երբեք չեմ ասել` եթե մեզ ձայն չտաք, գործ չեմ անելու. ես այդ մարդը չեմ: Արել եմ, անում եմ, անելու եմ»,-այսպես պատասխանեց Գագիկ Ծառուկյանն իր հետ հանդիպման եկած գյուղացիներից մեկին, ով խորին շնորհակալություն հայտնեց, որ միշտ կանգնում է իրենց կողքին։
Ինչպես իր բոլոր ելույթների ժամանակ պարոն Ծառուկյանը նշում է․ «Մեր պետությունը պետք է հզորանա. Մենք մեր պետությունը պիտի հզորացնենք, պիտի հնարավորություններ տանք սահման պահողին, բերք ու բարիք ստեղծողին, մեր արարող ու տաղանդավոր ժողովրդին»: Մարդը պիտի բարի ու կամեցող լինի. չար ու նախանձ մարդիկ երբեք հաջողության չեն հասնի: Որոշողը դուք եք, ընդգծում է ԲՀԿ առաջնորդն ու հավելում․ «Ում հետ հույս եք կապում, նրան ընտրեք: Բայց ես շարունակելու եմ իմ ժողովրդին աջակցել: Աստծո օրհնությունը բոլորիս հետ»։

Սրանք միայն խոսքեր չեն։ Նա միշտ գործով է ապացուցում իր խոսքը, այդ իսկ պատճառով, յուրաքանչյուր տարի շուկայականից անհամեմատ էժան գնով հատկացվող բարձրորակ պարարտանյութը, դեղորայքն ու դիզվառելիքը դարձել են իսկական փրկություն հազարավոր հողագործների համար, իսկ փորձառու մասնագետների անվճար խորհրդատվությունը՝ ճշգրիտ ուղեցույց բազում անորոշ հարցերին:

Բացի այդ, ընդառաջ գնալով բազմաթիվ գյուղացիների խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյանը վերջին տարիներին նաև խաղողի այգիների համար անհրաժեշտ բետոնե հենասյուներ է հատկացնում հարյուրավոր խաղողագործների, որոնց միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն պահպանել խաղողի բերքը, այլև նոր այգիներ հիմնել՝ ավելացնելով գյուղացիների եկամուտն ու հոգալով տարվա ապրուստը: Իսկ, թե ինչ ոգևորությամբ են քաղաքացիները սպասում ամենանգամյա աջակցությանը, մարդիկ պատմում են տեսախիցկի առաջ և միանշանակ ընդգծում, որ միակ մարդը հենց Գագիկ Ծառուկյանն է, ով մշտապես աջակցել և շարունակում է աջակցել իրենց ընտանիքներին:
Այս անգամ արդեն «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիրը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զոհված զինծառայողների ընտանիքներին, նաև հենց տեղում լուծումներ տվեց բարձրացրած խնդիրների մեծ մասին:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

I have always supported my country and my people. I never said that if you do not vote for us, I will not do anything. I’m not that person. I have done, I am doing, I will do it, “Gagik Tsarukyan answered one of the villagers who came to meet him, who thanked him for always standing by their side.
As during all his speeches, Mr. Tsarukyan mentions ․ “Our state must become stronger. We must strengthen our state, we must give opportunities to the one who keeps the border, the one who creates crops and goods, our creative and talented people. ” Man must be kind and willing. Evil and jealous people will never succeed. You are the one who decides, the PAP leader emphasizes and adds ․ “Choose the one you hope for. But I will continue to support my people. God bless us all. ”

These are not just words. He always proves his word with deeds, that is why every year high-quality fertilizers, medicines and diesel fuel, which are provided at a much cheaper price than the market price, have become a real salvation for thousands of farmers, and free expert advice is an accurate guide to many uncertain questions.
Besides, responding to the request of many villagers, Gagik Tsarukyan in recent years has also provided concrete pillars for vineyards to hundreds of growers, through which it is possible not only to maintain the grape harvest, but also to establish new gardens, increasing the villagers’ income and livelihood. As for the enthusiasm with which the citizens are waiting for the most immediate support, people tell in front of the camera, unequivocally emphasizing that the only person is Gagik Tsarukyan, who has always supported and continues to support their families.

This time, the founder of the “Multi Group” concern has instructed to pay special attention to the families of the killed servicemen, and he provided solutions to most