Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է, և նա տեղափոխվել է <<Աստղիկ>> բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնի է դարձել Armday.am-ին։

Բժշկական կենտրոնից հայտնել են, որ երբ նրա վիճակը կայունանա անմիջապես վիրահատելու են։ Վիրահատությունը իրականացնելու է վերոնշյալ հիվանդանոցի սրտաբան Արման Դանոյանը։

Արծրունի հարազատները պնդում են, որ «Արման Դանոյանի պրոֆեսիոնալիզմն ու սպասարկման բարձր որակը ստիպեց, որ հարազատիդ կյանքը անխոս վստահես ու հուսաս….»

Հիշեցնենք նաև, որ Արծրունի առողջական վիճակը վատթարացել էր նաև Նոյեմբերի 9-ին։ Այդ օրերին մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր նա կաթված է ստացել, սակայն հետագայում անձամբ Արծրուն Հովհանիսյանը հերքեց այն և ասաց որ պարզապես ճնշման տատանում է ունեցել։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Աղբյուր


Post Views:
0