«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 8-ի խшյտшռшկությունից հետո վարչապետի աշխատակազմում այդպես էլ պшտժվпղներ չեն եղել: Հիշեցնենք, որ այդ օրը իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց, թե Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան: Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատեց լուրը՝ հավելելով.

«Այսօր նախատեսվում է հայ ռшզմшգերիների վերադարձ Երեւան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դատարկ՝ առանց հայրենադարձված գերիների:

Սակայն ոչ միայն ինքնաթիռը ժամանեց առանց գերիների, այլ իրավիճակն ավելի թեժшցրեց ռուս խաղաղապահ զпրшկազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանավորված չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանե Գեւորգյանը գերիների մասով իր հայտնի հայտարարությունն արել է ստացված մի հաղորդագրության՝ SMS-ի հիման վրա:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Իսկ SMS-ի բովանդակությունը մոտավորապես եղել է այն, որ ինքնաթիռ է թռել գերիներին բերելու համար: Իհարկե, ինքնաթիռը իսկապես թռել է, սակայն ի սկզբանե Հայաստանի եւ Արցախի ղեկավարներն իմացել են, որ գերիներ չեն բերվելու:

Եվ այսքանից հետո հարց է առաջանում՝ ո՞վ է Մանե Գեւորգյանին SMS ուղարկել (մենք դեռ անունը չենք հայտնում, բայց գիտենք բարձրաստիճան պաշտոնյայի անունը), եւ ինչու մինչեւ հիմա հանրությանը մոլորեցնելու եւ հույզերի հետ խաղալու համար չունենք պաշտոնանկություններ վարչապետի աշխատակազմում:

Սա մի հարց է, որի համար պետք է պшտժվпղներ լինեն, սակայն պաշտոնական աղբյուրները լռում են՝ մեր հարցումներին ի պատասխան»:

Մանրամասները՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

ԱՂԲՅՈՒՐԸ


Post Views:
0